Ծաղկած ծիրանենիների վրա եկած էս ձյունը ոնց որ Քեսաբի սիմվոլը լինի, որտեղ վարժեցված ու գազանեցված երկոտանիների մի խումբ զարհուրելի դաժանությամբ ոչնչացրեց այն, ինչ ստեղծվել էր դարերով: Իսկ աշխարհի լավագույն համալսարաններում ամենափայլուն կրթություն ստացած պետդեպարտամենտում աշխատող մարդիկ, որ ի վերջո դարձան այլ որակի երկոտանիներ, գեղեցիկ, պակաս սթրեսային արտահայտություններ ընտրելով իրենց հիասքանչ բառապաշարից "իրենց խիստ անհանգստությունն են հայտնում Սիրիայի Քեսաբում քրիստոնյաներինկատմամբ բռնությունների վերաբերյալ և ակնկալում են, որ այնտեղ կռվող խմբակցությունները կկատարեն խաղաղ բնակչությանը չվնասելու և նրանց սրբավայրերը չպղծելու խոստումները, իսկ ԱՄՆ-ն էլ կշարունակի աջակցել հակամարտության «զոհերին», այդ թվում՝ սիրիաբնակ հայերին", աղմուկով լռելով այն մասին, որ դրանք հենց իրենց ուղարկած "կռվող խմբակցություններն են" ... զզվելի եք տիկնայք և պարոնայք...
Marianna Paranyan Fb page
Marianna Paranyan Fb page
No comments:
Post a Comment