«Ինչպես հայտնի է հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի պսակադրությունը, որին մասնակցել է Հայաստանի քաղաքական վերնախավը։ Այնտեղ էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, մի
շարք նախարարներ, պատգամավորներ և այլն։
Ըստ Times.am-ի տեղեկությունների, Փաշինյանին մասնավորապես հարցրել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով այս օրերին Երևանում ընթացող ուսանողական բողոքի ակցիաների մասին, որին ի պատասխան կառավարության ղեկավարն ասել է.
«Եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս բերեն, եթե անգամ 24 ժամ նստացույց անեն, ինձ համար դա մի ցենտի արժեք չունի։ Արայիկ Հարությունյանը շարունակելու է պաշտոնավարել»։
www.amedianews.com
No comments:
Post a Comment