Եթե առաջ կուլակաթափ էին հարուստներին և ունեցվածքը տալիս էին ժողովրդին, հիմա հակառակն են անում, ժողովրդին՝ լումաներմ, տզրուկներին՝ դոլարներ, մենատներ, գործարաններ:Այսպես որ շարունակվի, մեր կաշին ու ոսկորը կմնա: Տասնյամակներ շարունակ ձրի սովորեցինք, բուժումը անվճար էր: Երիտասարդները ձգտում էին ստանալ մանկավարժական կրթություն, իսկ հիմա՝ ուսուցիչը մի կերպ է վաստակում հացի փողը, կամ նույնիսկ չի էլ կարողանում վաստակել այդ գումարը: Այս ուսուցիչները մասսայաբար լքում են դպրոցները, քանի որ վաճառողի աշխատանք գտնելով նրանք վաստակում են ավելի, իսկ աշակերտները մնում են <<դատարկագլուխ>>, իսկ այս <<դատարագլուխները>> մեր երկրի ապագան են: Բա խելքը գլխին մարդը սոցիալիզմից կապիտալիզմի կանցնի՞, հետո էլ Գիքոր ու Բազազ Արտեմ խաղա՞, որ գործարաններին տիրեն անհատները, այլ ոչ թե պետությու՞նը, որ ժողովուրդը սովա՞ծ մնա: Սա է կապիտալիզմը:
Այսօր մենք գոռում ենք <<ազատ շուկա>>: Գյուղացին չարչարվում է գիշեր ու ցերեկ, ստեղծում բնամթերք, բայց չի կարողանում վաճառել իր ուզած գնով: Բայց ահա սպեկուլյանտ-բիզնեսմենը այդ նույն գյուղմթերքը վաճառում է եռակի գնով: Թքած այսպիսի ազատ շուկայի վրա, որը բերեց Լևոնը:
Մի խոսքով կորցրեցինք դպրոցը, առողջապահությունը, գյուղացուն <<հանձնեցինք հողին>>, ջրերը պխտորեցինք, ծառերը հատեցինք, հանքերը քանդեցինք, օլիգարխներ աճացրեցինք և վերջնականապես երկրի տիրոջ մերը………: Սա է կապիտալիզմը:
Ժողովու՛րդ, ուշքի՛ եկ, համախմբվենք մեկ գաղափարի շուրջ, ԱՌԱՋ ԳՆԱՆՔ ԴԵՊԻ ՍՈՑԻԱԼԻԶՄ:
Մեր գործը արդար է, մենք կհաղթենք
Роберт Агаронян FB page
No comments:
Post a Comment