Ռուսներն ու սիրիացիները արդեն համը հանում են: Վրա-վրա ապուշ ապատեղեկատվություններ են տարածում: Այնպիսի տպավորություն ա, որ ամեն գնով ուզում են, որ Սիրիայի հայերը դառնան լեգիտիմ թիրախ բոլոր ջիհադիստների ու իսլամիստների համար ու իրոք հայկական ջարդեր սկսեն: Հիմա էլ ինչ որ ճ կլասսի սիրիական էջ հայտարարել ա, որ սիրիական ափ է իջել 1500 հոգանոց զորաջոկատ, էն էլ ոչ ավել, ոչ պակաս՝ ԼՂՀ-ից, ռուսական ռեսուրսներն էլ սկսել են տարածել:
Ասսադի պարագայում նման վարքի մոտիվացիան պարզ է՝ նրան դաշնակիցներ են պետք, որովհետև 3 տարի տևող քաղաքացիական պատերազմի արդյունքում նրա զինված ուժերը էական կորուստներ են կրել: Ճիշտ ա, հեզբոլլայի ու Իրանի օգնությամբ, Սիրիայի լեգիտիմ իշխանությունները դեռ կարողանում են գերակայություն ապահովել մարտի դաշտում, բայց վարձկանների ու իսլամիստների հոսքն էլ մմիայն ավելի է ուժեղանում...
Ավելի հետաքրքիր ա Ռուսաստանի մոտիվացիան. ոնց մտածում-մտածում եմ, այլ տարբերակ չեմ գտնում, քան այն, որ ռուսները ուզում են զորք մտցնեն Սիրիա, ընդ որում, ուզում են ՀԱՊԿ-ի զորքերը մտցնեն, դրա համար էլ այս կերպով փորձում են արդեն մեզ մոտիվացնեն, որ մեզ մոտ հանրային պահանջ դառնա կամավորներ ուղղարկելը:
Հա, ի դեպ, ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ լուրը մառազմ ա ու ոչ մի 1500 հոգանոց ջոկատ էլ չի գնացել: Այն էլ Արցախից... պարզապես երևի վերցրել են մեր մեդիաներում հնչեցված կամավորների, ովքեր ցանկություն էին հայտնել գնալ Սիրիա 150 թիվը, բազմապատկել էին 10-ով, իսկ գնալ ուզենալու լոկ պատրաստակամությունը դարձրել էին կայացած փաստ:
Konstantin Ter-Nakalyan FB page
Веб-страница Лива аль-Тавхид Алеппо сообщает о том, что в Тартусе высадились 1 500 армянских боевиков из Нагорного Карабаха.
Сообщение заканчивается фразой “Армия Христа высадилась на сирийской земле”.
Следует напомнить, что подразделения армии Нагорного Карабаха считаются лучшими на Кавказе. Воевавший против них Шамиль Басаев когда-то сказал, что его люди потерпели поражение только один раз – от “батальона дашнаков”.
No comments:
Post a Comment