Սարսափով եմ սպասում թե ինչպես են <<հայրենասերները>> ապականելու իրենց եւ իմ պատերը <<մեծ եղեռնի>> (կարծես եթե մեծ չասեն, ողբերգությունը պստիկանում է) 99-ամյակի առիթով բազմաթիվ գետնաքարշ <<մենք հայ ենք, բայց քիչ ենք, բայց մենք լավն ենք, բայց ոչ ոք մեզ չի սիրում, բայց դա կապ չունի որովհետեւ կտանք բոլորի գլուխը կջարդենք>> ոտանավորներից մինչեւ <<մոր ձեռքերը>> արտասանություններ շարելով: Արարատ-Մասիսի լուսանկարներով: Այս ու այն աշխարհահռչակ մարդու հայության մասին դրվատանքով ասված խոսքով: Լաց ու ողբով: Աշխարհին ու ցեղասպանության բոլորովին ո՛չ իրական հեղինակներին մեղադրանքներ շաղ տալով: Որ վերջում էլ ծափ ու ծիծաղով <<փյունիկի նման հառնած>> ժողովուրդ համարենք մեզ ու սպասենք թե երբ է տարին անցնելու, որպեսզի նույն բանն անենք 100-ամյակի առիթով ու խնդիրը վերջնականապես փակենք: Եւ ես գրեթե համոզված եմ որ ազգային մեր ողբերգության հետ առնչվող շատ քիչ, բացառիկ նյութեր եմ տեսնելու որ իսկապես մոտ լինեն խնդրին եւ նաեւ ծրագրային լինեն:
Lilit Simonian-Le Cadre FB page
Lilit Simonian-Le Cadre FB page
No comments:
Post a Comment