Արտաքին պարտքը մենք ենք փակելու՝ մեր թոռներով ու ծոռներով... Տիգրան Սարգսյանն ու նրա թոռներն այդ ժամանակ կապրեն երջանիկ ու գոհ
Տիգրան Սարգսյանին գիշերուզօր քննադատող մի շարք իբր քաղաքական վերլուծաբաններ հիմա էլ վայնասուն են բարձրացրել, թե նրա հրաժարականից հետո Հայաստանն այլևս արևմտյան տարնսֆերներ և վարկեր չի ստանա, իսկ Ռուսաստանն էլ այնքան է տնտեսապես թուլանում, որ Հայաստանը կանգնած է տնտեսական փլուզման եզրին: Հայաստանն, իհարկե, փլուզման եզրին կանգնած է՝ և՛ ինքնիշխանության առաջիկա կորստով, և՛ տնտեսական ներուժով... Ուրեմն, միանգամայն նոր քայլեր և նոր մոտեցումներ են պետք: Վերջապես ՀՀ իշխանությունները ոչ թե առաջին գիշեր երազող կույսի նման պիտի անձնատուր լինեն Ռուսաստանին, այլ պիտի խոսեն հորիզոնական հարաբերությունների դիրքից՝ կարևորելով մի շարք գործոններ: Նաև Եվրոպայի հետ է հարկավոր խոսել տղամարդավարի, ոչ մեր կարմրաթշիկ զբոսաշրջիկի վախվորությամբ...
Ժամանակն է, որպեսզի Հայաստանն իրեն երկրի, ոչ թե հեռավոր աուլի նման պահի...
Իսկ Տիգրան Սարգսյանի գործունեության մեջ, այո, կարևոր էր արևմտյան վարկերի գործոնը, բայց այդ բոլոր վարկերը նա տրամադրեց առևտրային
բանկերին, որոնք էլ Հայաստանում վարում են ամենախայտառակ վարկային քաղաքականությունը՝ մեր իսկ անունով վերցված գումարները մեզ վրա տասնապատիկ անգամ թանկ վաճառելով, իսկ արտաքին պարտքը մենք ենք փակելու՝ մեր թոռներով ու ծոռներով... Տիգրան Սարգսյանն ու նրա թոռներն այդ ժամանակ կապրեն երջանիկ ու գոհ:
Левон Мутафян FB page
No comments:
Post a Comment