Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

4/2/14

Ռուսական լրատվամիջոցներն անդրադառնում են Քեսաբի շուրջ ստեղծված ողբերգական իրավիճակին


Դրական է, երբ ոչ հայկական՝ միջազգային, այդ թվում ռուսական լրատվամիջոցներն անդրադառնում են Քեսաբի շուրջ ստեղծված ողբերգական իրավիճակին: Սակայն ցավալի է, երբ այդ լրատվամիջոցները, երբեմն անտեղյակությամբ պայմանավորված, երբեմն էլ, գուցե, միտումնավոր, իրականությունը ներկայացնում են խեղաթյուրված:
Առավել տարօրինակ է, երբ քեզանից հարցազրույց է վերցնում շատ փորձառու ու ճանաչված լրագրող, ում հետ տարիների համագործակցության փորձ ունես, հարցազրույցի մի առանձին հատված կտրում ասածիդ համատեքստից, օգտագործում լրիվ այլ հետևություններ անելու համար: Ցավոք, այսօր ես հենց նման իրավիճակում հայտնվեցի. ռուսական "Известия" օրաթերթի հայաստանյան թղթակից Տիգրան Հովհաննիսյանը ինձանից հարցազրույց խնդրեց՝ տվեցի: Իսկ երբ կարդացի հոդվածը (http://izvestia.ru/news/568513) անկեղծորեն զարմացա: Ոչ թե նրա համար, որ լրագրողական-խմբագրական նման հնարքներին ծանոթ չեմ, այլ որ Տիգրան Հովհաննիսյանից նման բան չէի սպասում: Հավելեմ, որ իմ դիմումը՝ ինձանից կատարված մեջբերումը հստակեցնել, կատարել ամբողջությամբ ու չկտրել համատեքստից, մնաց առանց պատասխանի... Ցավոք...




No comments:

Post a Comment