Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

4/1/14

Դու ամբողջ կյանքում փորձեցիր խաղալ լռությունը

Իմ Խորեն Աբրահամյան… Քո մեծությունը թույլ տվեց  , որ Դու լինես բոլորինը… Քո խորունկ աչքերի օվկիանում ծով պատմություն կա ` տառապանքով ու հաղթանակով հյուսված, ճիշտ այնպես, ինչպես հայի պատմությունը… Բամբ ու հնչեղ ձայնիդ մեջ որոտ կա մի անբացատրելի , որ , ասես , հոսում է մեր կուռ ու հաստատուն լեռներից… Առյուծի բնության  պես հզոր մի բնույթ կա ներսումդ, նա արթուն է բեմում, արթուն է քո ամեն զրույցի մեջ… Նա , երևի, չի էլ քնում… Պարզապես, մերթ ընդ մերթ ըմբոստանում է ` ճշմարտանման ստեր լսելուց… Ես գիտեմ, որ Դու ամենից շատ ատում ես հենց այդ  ճշմարտանման սուտը… Վտանգավոր երևույթ է , որ խորթ եղավ քո արվեստից, դրա համար Դու բոլորինն ես … Բեմում ծոր տվող Քո անկեղծության հորձանքը գերող է … Քո լռությունն անգամ շատ բան է խոսում… Դու փորձեցիր ողջ կյանքում խաղալ այդ լռությունը… Քո սրտի երգը մեր արյան կանչն է , և հենց դրա համար ես Դու բոլորինը… Ես երբեք Քո մասին անցյալ ժամանակով չեմ խոսելու… Դու կաս , Գևորգ, Օթելլո, Դոկտոր Սթոքման, Պավլե…….. Դու կաս … Տարեդարձդ շնորհավոր…


Արմինե Բոյաջյան 

No comments:

Post a Comment