Խնդրում եմ ուշադիր կարդալ այս հատվածը. «...քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում:»
Հստակ է ասված՝ ես չեմ լինի նախագահ, նաև վարչապետ, քանի որ երկու անգամը բավարար է: Բայց նաև ասված է՝ ՀՀՀ-ն կշարունակի իր դերակատարությունը, իսկ ինքը՝ ղեկավար... Իսկ հիմա հիշեք չին ղեկավար Դեն Սյաոպինի կյանքի վերջին տարիները, երբ չուներ ֆորմալ իշխանություն, սակայն համարյա թե միանձնյա կառավարում էր հսկա երկիրը:
Վախթանգ Սիրադեղյան fb page

No comments:
Post a Comment