Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

4/23/14

Սերը դա ոչ այլ ինչ է, քան ի ծնե տաղանդ: Կամ դու այն ունես ծնված օրվանից, կամ չես կարող սիրել երբեք

Ոչինչ այնքան լավ չի բնութագրում մարդուն, քան այն, թե ոնց է նա մեռնում:
Ոչ ես հարուստ չեմ,- ասաց նա,- ես փող ունեցող աղքատ մարդ եմ, իսկ դա նույնը չէ:
Ես այլևս երբեք չեմ սիրի: Դա նույնն է, թե միաժամանակ երկու հոգի ունենաս:
Ես չգիտեմ որևէ մեկի, ով այս կամ այն չափով իրեն միայնակ չի զգում:
Ես սիրում եմ քեզ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա:
Միայն այն, որ ինչ-որ մեկը չի սիրում քեզ այնպես, ինչպես դու ես դա ուզում, դեռ չի նշանակում, որ նա չի սիրում քեզ ամբողջ հոգով:
Իսկական ընկերը նա է, ով բռնում է ձեռքդ և զգում սիրտդ:
Եթե մի օր դու չցանկանաս որևէ մեկին լսել, զանգիր ինձ, ես խոստանում եմ լռել:
Մարդիկ սխալ են վարվում, երբ մտածում են, որ սկսում են չսիրել, երբ ծերանում են: Հակառակը` նրանք ծերանում են, որովհետև դադարում են սիրել:
Սխալվելը մարդկային հատկանիշ է, իսկ հատկությունը` գցել իր սխալն ուրիշի վրա` առավել հատուկ է մարդուն:
Միշտ ասա այն ինչ զգում ես և արա այն ինչ մտածում ես:
Սերը դա ոչ այլ ինչ է, քան ի ծնե տաղանդ: Կամ դու այն ունես ծնված օրվանից, կամ չես կարող սիրել երբեք:
Հանգիստ ծերության գաղտնիքը կայանում է նրանում, որ այն առկա է, երբ դու դաշինք ես կնքել միայնության հետ:
Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:
Գիտելիքներն ու իմաստությունն այցելում են մեզ այն ժամանակ, երբ դրանց կարիքն այլևս չունենք:
Դարձիր ավելի լավը և նախ ինքդ հասկացիր, թե ով ես դու, մինչև կհանդիպես մեկ ուրիշի և հույս կունենաս, որ նա քեզ կհասկանա:
Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց` պարզապես լինելով փոքր-ինչ ավելի զգույշ:
Ինչ-որ մեկին կարոտելու ամենավատ տարբերակն է` լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի:
Երբեք մի դադարեք ժպտալ, նույնիսկ, երբ տխուր եք, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել ձեր ժպիտին:
Ամբողջ աշխարհի համար դու կարող ես լինել ընդամենը մեկ մարդ, բայց մեկ մարդու համար դու կարող ես լինել մի ամբողջ աշխարհ:
Մի վատնեք ժամանակն այն մարդու վրա, ով չի ցանկանում անցկացնել այն ձեզ հետ:
Հնարավոր է` Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն միակին, որպեսզի երբ դա վերջիվերջո տեղի ունենա, մենք երախտապարտ լինենք:
Մի լացիր, որովհետև դա անցել է: Ժպտա, քանի որ դա եղել է:
Այդքան ջանք մի գործադրիր. ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի:
Ես գլխարկներ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առջև դրանք չհանեմ:
Բոլոր մարդիկ ուզում են ապրել լեռան գագաթին` չգիտակցելով, որ իրական երջանկությունը վեր բարձրանալու ճանապարհն է։
Գրականությունը մարդկանց ծաղրելու համար ստեղծված լավագույն զվարճանքն է։
Ժամանակն իր ընթացքում նույնպես խոչընդոտների է բախվում և վթարի ենթարկվում, այդ պատճառով էլ ժամանակի մի կտոր կարող է անջատվել ու հավերժ մնալ որևէ սենյակում։
Մի վախեցեք ինչ-որ մեկին կորցնելուց: Դուք չեք կորցնի նրան, ով պետք է ձեզ կյանքում:
Կորչում են նրանք, ովքեր ուղարկված են փորձության համար: Մնում են նրանք, ովքեր ուղարկված են ճակատագրի կողմից:
Հանգիստ եղիր, մեռնելն ավելի դժվար է, քան կարծում ես:
Մարդ մեռնում է ոչ թե այն ժամանակ, երբ պարտավոր է, այլ այն ժամանակ, երբ կարող է:
Հաշտության մեկ րոպեն ավելի թանկ է, քան համերաշխ ապրած մի ամբողջ կյանքը։
Լավագույն բարեկամը նա է, ով հենց հիմա մեռավ:
Սերն առավել խոր ու խաղաղ զգացմունք կարող է լինել, քան գաղտնի գիշերների անզուսպ, բայց վաղանցիկ հաճույքը:
Մարդը կապված չէ այն հողին, որտեղ հանգուցյալ չունի:
Աշխարհի վերջը կգա այն ժամանակ, երբ մարդիկ, գրքերն ապրանքատար վագոնները բարձած, կսկսեն երթևեկել առաջին կարգի վագոններով:
Սրտի հիշողությունը մերժում է վատ հուշերը և բազմապատկում լավերը, և դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք փրկել անցյալը:
Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել նրանց. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամներ:
Կանայք ավելի շուտ հարցի մեջ թաքնված միտքն են որսում, քան թե բուն հարցը:
Մեզ վիճակված բախտը ազդում է նաև աշխարհի բոլոր մյուս սերերի վրա:
Մարդիկ, ում սիրում ենք, լավ կլիներ, որ մեռնեին իրենց բոլոր իրերի հետ միասին:
Ծերությունը անպարկեշտ վիճակ է, որը պետք է կանխել ժամանակին:
Ցավալի է ինքնասպանությունը, եթե դա սիրուց չէ:
Տարբեր լեզուներ պետք է իմանան վաճառողները. գնորդներին բոլորն էլ լավ են հասկանում, անկախ նրանից թե ովքեր են նրանք:

Romela Avetisyan  fb page

No comments:

Post a Comment