Նորանշանակ Վարչապետի բիզնեսը կարող է փրկել Սևանը
ՀՀ նախկին վարչապետի աշխատասենյակը Կառավարության վերջին նիստերից մեկում ընդունեց Սևանը ձկնաբուծարանի վերածելու որոշումը: Հաշվի չառնելով բնապահպանների հորդորներն ու Սևանը վտանգելու բարձր ռիսկը՝ մի քանի հոգու շահերից ելնելով որոշեցին Սևանում արտադրել ձկան աննախադեպ քանակություն: Այս փաստն անհանգստացնում էր որ միայն մեզ՝ բնապահպաններիս, այլև ձկնաբուծությամբ զբաղվողներին, ովքեր իրենք հերթին մեկնաբանում էին, թե կառավարությունն այս քայլով հերթական հարվածն է հասցնում տեղից արդեն ոչ այդքան լավ վիճակում գտնվող փոքր և միջին ձկնային տնտեսություններին: Ուշագրավ է, որ վերջիններս տեղակայված են Մասիսի տարածաշրջանի շրջակայքում և մի քանի ջրամբար էլ պատկանում է հենց նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Կկարողանա՞ արդյոք ննորանշանակ վարչապետը, գոնե սեփական բիզնեսը փրկելու համար, պաշտպանել Սևանը բնական աղետից, թե՞ Սևանը ձկնաբուծարանի վերածելու ծրագրի հետևում շատ ավելի մեծ ուժեր են կանգնած, պարզ կլինի շուտով: Սակայն սա այն դեպքերից է, որ մենք կողմնակից ենք Վարչապետի բիզնեսին:
Խնդրում ենք, գոնե ձեր բիզնեսի համար, փրկեք Սևանը:
Sat Mkrtchyan fb page
No comments:
Post a Comment