Այսօր արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ Ռուբեն Հովսեփյանի ծննդյան 75-ամյակն է: Շնորհավորելով ճշմարիտ գրականության պահապաններից մեկին, մաղթենք արեւշատություն, ժամանակի ամենատարբեր վայրիվերումներին դիմանալու կարողություն:
Տարիների հեռվից անցած այդ օրն
ինձ պատկերանում է մինչև հիմա էլ մեր տան պատին խփված այն գորգի տեսքով, որ դարասկզբին, որդիների հետ, Լևոն պապս էր որսացել ջրհեղեղից: Ինչպես պապս էր ապշում՝ ամեն անգամ գորգի վրա նոր նախշ հայտնաբերելիս, այնպես էլ ես եմ ահա քանի տարի ապշում, անցած այդ օրվա մանրամասները մտաբերելիս: Բոլոր անցքերին, բնականաբար, ես չէի կարող մասնակից լինել, բայց մանկությունը երևի հենց դրա համար է հրաշք տարիք համարվում, որ ականջի պոչով լսածդ նույնիսկ կարողանում է անմնացորդ լուծել արյան մեջ՝ քեզ պարգևելով հաճելի այն խաբկանքը, թե մի ժամանակ եղել ես ամենագո:«Որդան կարմիր»
Гарик Григорян fb page