Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

5/19/14

«Թանկ» մարդու էժանագին սինդրոմ

Եթե հանկարծ սխալվես և մտնես Երևանի «գլամուՌային» որևէ խանութ, որտեղ, մի զգեստն արժե Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացու աշխատավարձի եռապատիկը, ապա խանութի «ծիտ» վաճառողուհիներն իրենց ձեռից եկածը կանեն, որ ստիպեն քեզ զգալ «փոքր» ու «ճզմված» իրենց գների շքեղության քաշով:
Մտնելուն պես քեզ սկանավորում են ու եթե դու հաստավիզ, հաստափոր կոտյումավոր ձյաձյա չես, ուրեմն պիտակավորվում ես որպես ոչ գնողունակ հաճախորդ ու արժանանում արհամարահական, թարս հայացքների, ինչ-որ հարց էլ, որ տալիս ես այնպես են պատասխանում, կարծես` ինստւտուտի տարիներից մի 300 դոլար ես պարտք ու չես վերադարձնում:
Ուզում ես ասել տո այ «վեշլկա» ծախածդ «շոր» չի´, մասնագիտությունդ էլ` սպասարկման ոլորտ, ուրեմն բարի եղիր պրոֆեսիոնալ ու ճիշտ սպասարկել, որ մարդ չզզվի երկրորդ անգամ նույն խանութը մտնել: Դոլչեն և Գաբանան, վստահաբար, ավելի համեստ են, քան իրենց թուրքական պատենտները ձմեռվա գազի վարձերի գնով մարդկանց վրա վաճառող «թռչունները»:

Nana NG Gndoyan fb page