Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

5/13/14

Ովքե՞ր են այդ ակտիվիստ կոչվածները, ի՞նչ են ուզում, ո՞ր թուրքն է սրանց ֆինանսավորել...


Զայրույթս իսկապես մեծ է, անսահման...
Ովքե՞ր են այդ ակտիվիստ կոչվածները, ի՞նչ են ուզում, ո՞ր թուրքն է սրանց ֆինանսավորել...
Ու՞մ դեմ են ելնում սրանք: Արդյո՞ք հասկանում են, թե ով է Միսաք Մանուշյանը, ի՞նչ է նա արել: Տասնմեկ տարեկանում
տեսել է թուրքերի ձեռքով սպանված հորը, գաղթի ճանապարհին հուղարկավորել է սովից մահացած մորը, ապրել որբանոցներում, ապա հայտնվել Մարսելում ու Փարիզում, ցերեկն աշխատել է գործարանում, երեկոյան ամսագրեր հրատարակել, որպեսզի չկորչի մայրենին, ապրի հայ բանաստեղծությունը...
Կռվելով Փարիզում ֆաշիստների դեմ՝ նա պաշտպանել է հայերին, իր երախտագիտությունը հայտնել մի երկրի, որը մոտ կես միլիոն հայի է ապաստանել...
Ելնելով Միսաք Մանուշյանի դեմ՝ այս ակտիվիստ կոչվող թափթփուկները ելնում են մեր մոտ 2 մլն անմեղ զոհերի հիշատակների դեմ, պղծում են նրանց հիշատակը, միավորվում են այն թուրքերին, որոնք ժխտում են Ցեղասպանությունը:
Ուրեմն, այս տականքները վերածվում են թուրքերի, ազգադավ չորքոտանիների...



Левон Мутафян fb page