Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

5/1/14

Հայաստանը դատարկվում է ու երկիրս լքողների թիվը ժամ առ ժամ ավելանում է

Բայց ամենացավալին այն է ,որ մնացողների մոտ էլ հոգևոր արտագաղթ է :Արտագաղթ որի արդյունքում միայն <<երկաթապաշտ>> ու <<շորապաշտ>> երիտասարդություն է մեծանում: Մեծանում է մի սերունդ,որը այս բոլոր խնդիրներին միայն վիրտուալ է նայում ու կրկին նայում է <<ում հեռախոսն է ավելի թանկ>> կամ <<ով խաչմերուկի
մեջտեղում ինչ տեսակի խախտում կարող է անել>> գաղափարախոսությամբ:Մեծանում է մի սերունդ որի ոչ իգական և ոչ էլ արական սեռը ընտանիք կազմելու ու երեխա ունեննալու մասին անգամ չի էլ մտածում:Ցավով ու ափսոսանքով եմ փաստում այն որ ես այդ նույն սերնդի կողքին եմ ապրում ու ոչ մի բանով օգնել չեմ կարողանում:Մեկ օրով ու մեկ ժամով ապրող այս սերնդի վերջը ոչ թե արտագաղթն է,այլ ներքին հեգեկորուստը՝կորուստ սեփական պապերի գերեզմանների պղծման ու սեփական ծնողներին չհարգելու հանգրվանով :Կորուստ որը վերականգնելը ոչ թե բարդ այլ անհնարին է լինելու: Կորուստ որի արմատները գտնողներն ու արմատախիլ անողները վախենամ վաղը չլինեն: Մեծանում է մի սերունդ որը սեփական հոգիները դատարկ թողած ամբողջ օրը զբաղված է մյուսների հոգու դատարկությունը բացահայտելով ու ծաղրելով:Մեծանում է մի սերունդը,որը մեկ ծառ անգամ չնտկած բազում անտառներ է կտրում ու ցրիվ տալիս երկրով մեկ : Մեծանում է մի սերունդը որը դրսից ստացած կոպեկներով ներսի հոգիները ծախելով է զբաղված, մեկ վարկյան անգամ չմտածելով ,որ ներքին վստահությունը քանդելով վաղը մի մեծ անդունդի առաջ ենք կնագնելու :Մենք այս պահին պարզապես գերեզմանափորներ ենք ու ամեն օր փորում ենք մեր սեփական գերեզմանները՝ չգիտացելով որ մեզանից հետո եկող սերունդը մեզ գուցե չթաղի էլ,այլ մի որևէ խորովածանոցի անկյունում պարզապես վառեն և գուցե միայն գանգի պայթյունի ձայնը մի պահ մտածելու առիթ տա ու ասի .վերջ:Ներեցեք իմ պիսիմիզմի ու սեփական սերնդիս հանդեպ զգացած տպավորություններիս համար ,բայց ժամանակն է որ ուշքի գանք ու մտածենք. ուր՞ ենք գնում այս տեմպով :

Сурен Ареенц fb page