Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

5/9/14

Ապշած եմ, որ Սեյրան Սարոյանի նման մեկն է քննադատում Անաստաս Միկոյանին

Անաստաս Միկոյանը, իր ժամանակների հանգվույն, դարձավ խորհրդային ժողովուրդների դահիճներից մեկը: Նաև՝ հայ ժողովրդի...
Միշտ զգուշավոր ու անգամ վախկոտ, Ստալինի ու Բերիայի ստվերի տակ
թաքնված, նա, այդուհանդերձ, խոշորագույն դեմք էր համաշխարհային պատմության մեջ... Լուծելով Կարիբյան ճգնաժամը, նա, ըստ էության, կանխեց երրորդ համաշխարհային պատերազմը...
Հայ ժողովրդի հանդեպ հետագայում իր մեղքերը փորձեց քավել՝ 1960-ականների կեսերին որոշակի նպաստ բերելով Հայաստանին ԽՍՀՄ պետբյուջեից լրացուցիչ հատկացումների հարցում...
Սակայն ես նրան չեմ արդարացնում...
Բայց ապշած եմ, որ Սեյրան Սարոյանի նման մեկն է քննադատում Անաստաս Միկոյանին,մի մարդու, որն ահռելի ներդրում ունի նաև Երկրորդ աշխարհամարտում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի գործում...
Ի՞նչ ներդրում ունի Սեյրան Սարոյանը, որը ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ շրջանում ավելի շատ մտածել է հարստանալու մասին... Առհավատչյան՝ նրա ձեռք բերած ունեցվածքը: Մարդիկ երկիրն էին պաշտպանում՝ այսօր զրկված հաց հանապազօրյայից, նա օգտագործելով իր հրամանատարական դիրքը, Երևանում հիվանդանոց ու այլ տարածքներ էր սեփականաշնորհում...
Գոնե նման մարդիկ իրենց այբուբենազուրկ ուղեղով դատողություններ չանեն...

Левон Мутафян fb page