Երբ Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները կազմում են միասնական տնտեսական տարածք, կարո՞ղ
է նա արդյոք մատնանշել որեւէ միջպետական համաձայնագիր, իրավական ակտ կամ նորմատիվ բնույթի որոշում, որը հաստատում է այդ փաստը:
Հայաստանի Հանրապետության իրավական ակտերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միակ պաշտոնական հիշատակումը կատարվում է յուրաքանչյուր տարի «բյուջեի մասին» օրենքում, որտեղ նշվում է ԼՂՀ-ին տոկոսով վարկ տրամադրելու մասին:
Գոյություն չունի որեւէ պաշտոնական փաստաթուղթ, որը հաստատի, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է ԼՂՀ իրավահավասարությունը կամ որեւէ իրավունք՝ բացառությամբ պարտապան լինելու իրավունքից:
ԼՂՀ արտաքին պարտքը Հայաստանին կուտակվել է երկու տասնամյակների ընթացքում եւ այսօր կազմում է առնվազն 1.5 միլիարդ դոլար: Որեւէ այլ պաշտոնական իրավահարաբերություն Հայաստանի եւ ԼՂ հանրապետությունների միջեւ գոյություն չունի:
Andrias Ghukasyan