1. Քննարկվել է առողջապահական դիսպանսերներում հիվանդների բուժման և հետազոտության ժամկետների անհարկի ավելացման (հաշվետվություններում մարդ/օրերի թվի իրականից ավել ներկայացման) հետևանքով բյուջետային միջոցների ոչ
արդյունավետ օգտագործման (լրացուցիչ չհիմնավորված ծախսերի) հետ կապված հարցը:
ՀՀ առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ մշակվում են և ներդրվելու են ֆինանսավորման նոր մեխանիզմներ, որոնց կիրառմամբ կբացառվեն ոչ հավաստի տվյալների հիման վրա վճարումների իրականացումը, ինչպես նաև ՀՀ ՎՊ-ի կողմից նախանշված մյուս ռիսկերը:
2. Դեղերի ձեռքբերման հետ կապված նշվել է, որ ուսումնասիրությունների արդյունքներով եղել են դեպքեր, երբ նախարարության կողմից բանակցային ընթացակարգով անմիջապես արտադրողից ուղղակի գնում իրականացնելու շնորհիվ խնայվել են ՀՀ պետական բյուջեի զգալի միջոցներ (օրինակ ինսուլինի ձեռքբերման դեպքում):
Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ առողջապահության նախարարությանը քննարկել և ներկայացնել համապատասխան առաջարկություն գնման մեխանիզմների փոփոխման վերաբերյալ, որի արդյունքում կնվազեն ծախսերը՝ առանց դեղերի որակական հատկանիշների վրա ազդեցության:

gov.am