June 28, 2025
Yerevan booked.net
+28°C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

6/9/14

Թերթը զենք է դարձել կուսակցությունների ձեռքում

Թերթը զենք է դարձել կուսակցությունների ձեռքում: Զենքից նա վերածվել է առևտրի, և ինչպես ամեն մի առևտուր, նա հավատքից ու օրենքից դուրս է: Ամեն մի թերթ մի կրպակ է, ուր հասարակությունը վաճառում է ամեն
գույնի խոսքեր: Եթե գոյություն ունենար սապատավորների թերթ, նա օրնիբուն կգովաբաներ սապատավորների գեղեցկությունը, նրանց լավ հատկությունները և անհրաժեշտությունը: Թերթը չի ստեղծված լուսաբանելու, այլ կարծիքները շոյելու համար է: Այնպես որ, որոշ ժամանակից հետո բոլոր թերթերը կլինեն թուլամորթ, կեղծավոր, ստոր, ստախոս, մարդասպան, նրանք կսպանեն իդեաները, համակարգերը, մարդկանց, և դրանով էլ կծաղկեն: Նրանք կօգտվեն բոլոր կեղծ էակների մենաշնորհից. չարիքը կգործվի, բայց ոչ ոք դրա մեջ հանցավոր չի ճանաչվի: Նապոլեոնը բացատրել է այդ երևույթը. «Կոլեկտիվ կերպով գործած ոճիրը ոչ ոքի չի պարտավորեցնում»:

ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ