Հիշում եմ, հարևաններով հավաքվում էինք մոմի լույսի տակ լոտո էինք խաղում, ես շատ փոքր էի.......հիշում եմ եղբայրս ոնց էր պատին ընկած մոմի լույսի վրա ձեռքերով տարբեր կենդանիների ստվերներ ցույց տալիս, իմ մոտ չէր ստացվում.......Ոտքով գնում էինք Ավան Առինջից Մասիվ......տրանսպորտը չէր աշխատում.... Եղբայրս հորս հետ սահնակով գնում էին աշխարհի ծայրից ջուր էին բերում....: Մենք վառարան էինք դրել՝ ու շենքում բոլորն էլ դրել էին վառարան, շենքերի պատերը մուր էին կապել.......ու վառարան էինք նետում այն ամենը, ինչ կարող է այրվել ու ջերմություն տալ: Մի օր մեր վառարանի «տռուբան» դուրս էր եկել ու մենք մթության մեջ բավական ուշ նկատեցինք, որ փաթիլ, փաթիլ «ձյուն» էր գալիս:
Էն ժամանակ մարդիկ ուրիշ էին, շենքում բոլորը իրար ճանաչում էին, իսկ հիմա.......Մարդիկ շատ դեպքերում չեն էլ հետաքրքրվում թե հարևանությամբ ով է պրում: Կարճ ասած թախծոտ կարոտով եմ հիշում այդ օրերը.... Մեկ էլ հիշում եմ, որ ասում էին թե պատերազմ էր, քեռիս էր գնացել, հետո պապս էլ գնաց: Պապաս որ գնաց, իմ ջերմությունը բարձրացել էր ու զառանցում էի: Բժիշկը ասել էր կարոտիցա: Հետո պապան եկավ, հետն էլ Ղարաբաղից մի հատ պուճուր կրիա էր բերել ու փամփուշտներից սարքած խաչեր, որ վզներս էինք գցել....Ես երջանիկ էի: Բա մեր սիգը, բա մեր մայրերի հնարամտությունը...սիգից էլ ինչ ուտեստ ասես չէին պատրաստում՝ էլ կոտլետ, էլ դոլմա....մի ամբողջ ազգ կերակրեց էդ տարիներին Սևանը իր սիգով...