
կառավարության ուշադրությունն են հրավիրում: Խոսքը հետևյալն է. ես իրենց առաջարկել եմ, որ նաև զբաղվեն Հայաստան ներդրումներ ներգրավելով: Հանրապետության նախագահին էլ եմ առաջարկել, որ դա դեսպանների աշխատանքի մեկ բաղադրիչը հանդիսանա: Ի՞նչ են ասում դեսպանները՝ որ իրենց առաջարկները նախարարների կողմից պատշաճ ուշադրության չեն արժանանում, իսկ եթե նույնիսկ արժանանում են, ապա դեսպանները դրան տեղեկացված չեն: Կոնկրետ փաստեր են նշել: Դեսպանները նաև բողոքում են, որ նախարարություններից չեն ստանում ներդրումային ծրագրերի առաջարկություններ: Եթե դեսպանը պետք է հանդիպի տվյալ երկրի գործարարներին, ներդրողներին, ապա պետք է ձեռքի տակ ունենա ծրագրեր, որպեսզի դրանք ներկայացնի ներդրողներին: Ուստի համապատասխան նախարարները, նախարարությունները պետք է մտածեն, որպեսզի դեսպաններին տրամադրեն լիարժեք ներդրումային ծրագրեր: Իմ կարծիքով՝ դեսպանների այդ աշխատանքը պետք է ունենա իր դրական արդյունքը, և մենք պետք է շատ հստակ աշխատենք նրանց հետ: Համապատասխան նախարարներին հանձնարարում եմ, որպեսզի պատրաստեն ծրագրեր և արտաքին գործերի նախարարի միջոցով ներկայացնեն դեսպաններին»:
http://www.gov.am/am/news