Վաղը, ԱրմՖայթինգ ֆեդերացիայի լավագույն մարզիկներից Մանվել Մազմանյանը կզորակոչվի բանակ` պարտադիր զինծառայությունն անցկացնելու համար: ԱրմՖայթինգ ֆեդերացիան հպարտ է, որ ունի առնական ու կոփված տղաներ, ովքեր պատրաստ են կատարելու իրենց
զինվորական պարտքը: Վստա’հ ենք, որ Մանվելը կլինի իսկական ծառայող զինվոր և իր ողջ ծառայության ընթացքում կցուցաբերի խիզախություն, անկոտրում կամք, տղամարդկային բարձր հատկանիշներ ու … իր ծառայակիցների համար կդառնա օրինակ: ԱրմՖայթինգ ֆեդերացիայի բոլոր մազրիկ — մարզուհիները և աշխատակազմը մաղթում են Մանվելին, ինչպես նաև մեր բոլոր զինվոր — զինվորականներին անփորձանք ու խաղաղ ծառայություն: Իսկ Ֆեդերացիայի նախագահ` Հայկ Ղուկասյանը հղում է հետևյալը.
«Հայոց բանակի մեր սիրելի հա’յ զինվորներ` ծառայեք խաղաղության մեջ և առողջ վերադարձեք տուն: Հիշե’ք, որ Ձեզ սպասողներ կան. Հիշե’ք, որ Ձեր ծնողները, եղբայրներն ու քույրերը, ընկերները, սիելիներն ու հարազատները կարոտում են Ձեզ և ամեն վայրկյան սպասում են Ձեր վերադարձին: Հիշե’ք, որ մենք Ձեր կողքին ենք ու հպարտանում ենք, որ Դուք կաք: Ձեզ խաղաղ ծառայություն և բարի վերադարձ: Աստված Ձեզ պահապան տղաներ» …
http://www.armfc.com/?p=3302
amediainfo.ru
No comments:
Post a Comment