
Հուլիսի 26-ին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նվիրված Երևանի Գ. Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնը և Երևան Ջուր ընկերությունն համատեղ առաջին անգամ կազմակերպեցին յուրօրինակ միջոցառում: «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը և եկեղեցու Լուսարարապետ Տեր Դավիթ քահանա Շախկյանը և Մայր եկեղեցու Սարկավագաց դասն օրհնեցին մայրաքաղաքը սնուցող Արզնի ամենախոշոր աղբյուրներից մեկը: Վերականգնվեց նախկինում «Ջրհոր» օրհնելու արարողությունը: Ներկա էր «Երևան Ջուր» ՓԲԸ-ի տնօրեն Գոռ Գրիգորյանն՝ իր աշխատակազմով, տարբեր կառույցների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև Գ. Լուսավորիչ եկեղեցու աջակիցներ և համայնքի անդամներ:
Մայրաքաղաքը ջուր ստանում է 10 աղբյուրից, որոնք 103 կապտաժային կառույցներով մեկ ամբողջություն են կազմում: Հայտնի է, որ մայրաքաղաքն աղբյուրներից մոտ 700 կմ երկարությամբ, 20 մայրուղային ջրատարներով ստանում է վայրկյանում 9-9,2 հազար լիտր կենարար հեղուկ: Այսօր մաքուր խմելու ջուրը կյանքի ամենակարևոր աղբյուրն է, որը «կանաչ ճանապարհ» է ստանում այս աղբյուրներից և հասնում մայրաքաղաքի բոլոր բնակիչներին: Տոնին բնորոշ, մասնակիցները միմյանց ջրեցին, ուրախ մթնոլորտ էր, այնուհետև ելույթ ունեցան «Հավատամք» երգչախումբն ու պարախումբը, «Վան» ազգագրական համույթը: Միջոցառումն անցավ ջերմ ու հետաքրքիր մթնոլորտում, «Երևան Ջուր» ՓԲԸ-ն հային հատուկ հյուրասիրությամբ ընդունեց իր հյուրերին:
Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նվիրված եզրափակիչ՝ վերջին միջոցառումը տեղի կունենա հուլիսի 27-ին ժամը 20:30-ին Երևանի Գ. Լուսավորիչ Մայր եկեղեցու հարակից տարածքում տոնական համերգով, որին կմասնակցեն «Հավատամք» երգչախումբն ու պարախումբը, «Վան» ազգագրական համույթը, Արսեն Գրիգորյանը (Մրոն) և Աիդա Սարգսյանն իր «Վարդավառ» երգով և անհատ կատարողներ: Համերգում կհնչեն հոգևոր, ժողովրդական և ազգային երգեր: Միջոցառման ընթացքում կկատարվի տոնին բնորոշ ժողովրդական սովորույթներից մեկը` խարույկի վրա կխորովվի խնձոր ու կբաժանվի ներկաներին` որպես կյանքի և ջերմության խորհրդանիշ, իսկ երիտասարդների համար` որպես նշանադրության և ամուսնության բարեմաղթանք: Վերջում՝ ըստ ավանդության, բաց կթողնվեն տոնը խորհրդանշող աղավնիներ:
Օ.Մադաթյան
Երևանի-Սբ.Գրիգոր Լուսավորիչ-Եկեղեցի Հավատամք-հոգևոր-կենտրոն
www.amediainfo.ru
No comments:
Post a Comment