Խոստացել էի, որ facebook-ի "սրբերի" մասին գրառում եմ անելու: Չգիտեմ՝ քանի տող կլինի, ուղղակի, հիմա գրում եմ էդ ռասայի մասին:
Ընդհանուր բնութագիր:
Նրանք ոչնչում մեղավոր չեն: Սա շատ կարևոր նախապայման է: Չհամարձակվեք նրանց մեղադրել, նրանք միայն քննադատում են ու գրողի ծոցն ուղարկում:
Բորենիների նման, պարապությունից եղունգները կրծելով ու լոզերը թափելով՝ սպասում են, թե երբ եք, որևէ սխալ բան անելու, որ վրա տան: Իսկ վրա տալուց հետո, պրծում չկա, եթե, իհարկե, թույլ նյարդերի տեր մարդ եք, եթե չէ, ուրեմն կդիմանաք նրանց քարոզներին ու կանցնի կգնա, մինչև հաջորդ գրոհը: Զգայուն՝ ինչպես նորածնի մաշկը, փխրուն՝ ինչպես պատանու սիրտը:

Ինչպես ճանաչել:
Նրանց ճանաչելն այդքան էլ հեշտ չէ: Նա կարող է տարիներով լինել ձեր ֆրենդը, բայց դուք դրա մասին չիմանաք: Չմտածեք, թե "սուրբ" է, ուրեմն` ամեն օր Կտակարանից գրառումներ է անելու, ոչ: Նա կարող է տարիներով լռել կամ, պարզապես, ասող-խոսող մարդու տպավորություն թողնել՝ թաքցնելով իր սուտի սքեմը, բայց իրականում, բավական է մի բան այն չանեք, որ վրա տա ու ձեր ստատուսը փրինթ սքրին անի՝ ի ցույց աշխարհի: Նա նման է "գռաժդանսկիով" ման եկող "կագեբեիշնիկի" , ինչպես ասում է ժողովուրդը: Այնպես, որ ճանաչելը դժվար է, ցավոք:
Ինչպես պաշտպանվել:
Ընդամենը պետք է լինել զգոն ու չվստահել ոչ մեկի: Որովհետև, նույնիսկ ձեր ամենամոտ թվացող ֆրենդը մի օր կարող է "սուրբ" դառնալ: Պաշտպանվելու համար, պարզապես պետք է հասկանալ, որ այստեղ ցանկացած բան կարող է օգտագործվել ձեր իսկ դեմ: Դրա համար միշտ ունեցեք ապահովագրող բառեր, օրինակ՝ իմ համեստ կամ անհամեստ կարծիքով, չդատեք, չվառեք, ազգի դավաճան չհանեք: Ինչպես նաև, խուսափեք անուններ տալուց:
Ինչպես վնասազերծել:
Երբ արդեն հայտնվել եք նրանց ճիրաններում ու ողջ facebook-ը քննարկում է ձեզ, ապա թուլացրեք նյարդերն ու հաճույք ստացեք կամ պարզապես գտեք նրանց ու..........այստեղ կարող է լինել ձեր տարբերակը:
Nune Journalist Journalist
https://www.facebook.com/nune.journalist?fref=nfamediainfo.ru
No comments:
Post a Comment