Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

7/12/14

Արմավիրի մարզում հայրը բռնաբարել է աղջկան

Արմավիրի մարզի գյուղերից մեկում բավական տարօրինակ դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է  Աղջիկն ամուսնացել էր, հարս գնացել հարևան գյուղը: Բայց որոշ ժամանակ ամուսնու հետ ապրելուց հետո, նա, շատ կարևոր բան
հայտնելու պատրվակով, իրենց տուն է հրավիրում քեռիներին ու նրանց հայտնում, որ իր հայրը 4 տարի առաջ իրեն բռնաբարել է,-փոխանցում է Փաստինֆո գործակալությունը: Քեռիներն էլ նույն օրը ևեթ որոշում են պարզել իրականությունը ու կեսգիշերին 4 հոգով գնում են աղջկա հոր տուն: Եվ անմիջապես էլ գնումներ կատարելու ու միասին ընթրելու կեղծ պատրվակով իրենց քրոջ ամուսնուն առաջարկում են միասին գնալ գյուղի խանութ: Բայց խանութի փոխարեն մեքենան վարում են դեպի հարևան գյուղում գտնվող իրենցից մեկին պատկանող կիսակառույց տուն, կպչուն ժապավենով կապկպում ու ծեծի ենթարկում նրան` պատճառելով մարմնական վնասվածք: Արմավիրի մարզի իրավապահները նրանց արարքը որակել են ՀՀ քրեական օրենսգրքի 113հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է` մի խումբ անձանց կողմից ամրդուն առևանգելը և դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելը: Իսկ թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել այս ընտանիքում և ո՞վ է մեղավոր կատարվածի համար, կորոշի արդեն Արմավիրի մարզի դատարանը:

http://criminal.am/?p=261&l=am%2F
amediainfo.ru

No comments:

Post a Comment