Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

7/9/14

Հայաստան է ժամանել K — 1 աշխարհի չեմպիոն` Կարապետ Կարապետյանը …

Գրիգոր Աշուղբաբյան. Ծնվել է 17 հուլիս, 1986 թ. Էջմիածնում: Մանկությունն անցկացրել է Էջմիածնում: 14 տարեկանէ եղել, երբ  ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: 7 տարի այնտեղ բնակվելուց հետո ընտանիքի հետ տեղափոխվում է Ավստրիա` Վիեննա, որտեղ էլ մինչ օրս ապրում է: 7 տարեկանից սկսել է զբաղվել սպորտով` կարատե մարզաոճով: Այնուհետև
սկսել է մարզվել քիքբոքսինգով: 21 տարեկանից զբաղվում է Ընդհանուր մենամարտեր մարզաձևով: Ծանոթանալով ԱրմՖայթինգ ֆեդերացիայի նախագահ` Հայկ Ղուկասյանի հետ … սկսել է մարզվել և մինչ օրս էլ մարզվում է «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայում»: Գրիգորը WFC վարկածով աշխարհի չեմպիոն է: Վլադիվոստոկ քաղաքում մասնակցելով  «Draka» կազմակերպության կողմից կազմակերպված մրցաշարին` ճանաչվել է հաղթող:  International Sport Karate Association (ISKA)` եվրոպայի առաջնության ժամանակ 2 անգամ ճանաչվել հաղթող: Գրիգոր Աշուղբաբյանը բազմաթիվ մրցաշարերի հաղթող է: Շարունակում է բարձր պահել հայոց եռագույնը տարբեր երկրներում:
« Հաշված օրեր են մնացել և ես շուտով կլինեմ Հայաստանում, քանի — որ մասնակցելու եմ  «ArmFC — 13» մրցաշարին: Մրցաշարին  տրամադրված եմ շատ լավ ու շատ լուրջ: Մենամարտերի ժամանակ ես լցվում եմ հատուկ էներգիայով և ես երբեք էլ վախի զգացում չեմ ունեցել: Յուրաքանչյուր մարզիկ, եթե ուզում է հաջողության հասնել, նախ պետք է կանոնավոր մարզվի, մարզումներին վերաբերվի լուրջ, լսի մարզչի խորհուրդները և  պետք է փորձի մենամարտերի ժամանակ իր կատարած սխալները ուղղել` հաջորդ մենամարտերում չկրկնելու համար: Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ուժ և քաջություն: Իմ հաջողության բանալին` մարզվել ու էլի’ մարզվելն է: Մրցաշարին մասնակից մեր հայ մարտիկներին մաղթում եմ առանց վնասվածքների մենամարտեր,  անկոտրում կամք և ամենակորևորը` հաղթանակ», — ասաց Գրիգոր Աշուղբաբյանը:

http://www.armfc.com/?p=3330
amediainfo.ru

No comments:

Post a Comment