Ինչպես արդեն նշել էինք, կարճ ժամանակով Հայաստան է ժամանել Ընդհանուր Մենամարտերի Հայաստանի քառակի չեմպիոն, ProFC առաջին մրցաշարի հաղթող, ջիու – ջիցու մարզաձևի Հայաստանի չեմպիոն, ProFC – 5 մրցաշարի հաղթող` Նվեր Մեսրոպյանը: Նա հենց այսօր էլ Արմֆայթինգ ֆեդերացիայում վերսկսեց իր մարզումները: Նվերը յոթ տարեկանից զբաղվել է կարատեով, ջիու – ջիցու մարզաձևերով և այդ սպորտաձևերում եղել Հայաստանի բազմակի չեմպիոն, իսկ Մարտեր Առանց Կանոնների սպորտաձևով սկսել է զբաղվել 15 տարեկանից: Մեկնելով Մոսկվա, 2005թ — ից մինչ օրս զբաղվում է… Մարտեր Առանց Կանոնների սպորտաձևով: Ռուսաստանի Դոնի – Ռոստով քաղաքում ProFC վարկածով 93 կգ քաշային կարգով դարձել չեմպիոն: Արմֆայթինգ Ֆեդերացիայում մարզումներից հետո, հարցազրույցի ժամանակ Նվերը նշեց, որ Հայաստան ժամանելու միակ նպատակը հուլիսի 13 –ին կայանալիք ArmFC – 13-րդ մրցաշարին մասնակցելն է… «Բավականին երկար ժամանակ է, ինչ ոչ մի մենամարտի չեմ մասնակցել, իսկ ես հայտարարել էի, որ ցանկություն ունեմ վերադառնալ մեծ սպորտ և հանդես գալ Հայաստանի եռագույնի ներքո և ի ուրախություն ինձ, առաջիկա մենամարտս լինելու է Հայաստանում` հուլիսի 13 –ին: Շատ լավ մարզավիճակում եմ և հուլիսի 13 – ին երկրպագուներիս չեմ հիասթափեցնի: ArmFC – 13-րդ մրցաշարից հետո կմեկնեմ Մոսկվա և այնտեղ էլ կշարունակեմ մարզումներս», — ասաց Նվեր Մեսրոպյանը: Իսկ հարցազրույցի վերջում Նվերն իր մրցակցին մաղթեց առանց վնասվածքների մենամարտ, իսկ Արմֆայթինգ ֆեդերացիայի մարզիկներին` հաղթանակ:
http://www.armfc.com/?p=2668
amediainfo.ru
http://www.armfc.com/?p=2668
amediainfo.ru
No comments:
Post a Comment