Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

8/14/14

Եզդիները Հայաստանին տանում են դեպի նոր պատերազմ

«Հայաստանաբնակ եզդիները վրդովված են ՀՀ իշխանությունների անտարբերությունից և այսօր հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացնելու՝ խնդրելով գործադիրից միջամտել Իրաքի եզդիների բնաջնջման գործին: Սակայն, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպանատունը ոչ մի կերպ չի կարող միջամտել եզդիների նկատմամբ իրականացվող բռնություններին:
Նշենք, որ արդեն մոտ 15 օր է, ինչ Իրաքի ու Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ) զինյալները գրավել են Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս տեղակայված Սինջար եզդիների գյուղը: Ծայրահեղականները սկսել են հաշվեհարդար տեսնել ազգային փոքրամասնությունների հետ: Ահաբեկիչների ձեռքով սպանվել են 5000-ից ավելի եզդիներ, այնտեղ բնակվող մոտ մեկ միլիոն եզդիների կեսն էլ փախստական է դարձել: Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպանատունը չի կարող աջակցել Իրաքում գտնվող եզդիներին, քանի որ իրավասություն և պարտավորություն չունի: Պարզեցինք, որ անգամ Հայաստանի իշխանական վերնախավից որևէ հրահանգ չի եղել Իրաքում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներին, որպեսզի նրանք կարողանան օգնել եզդիներին: Դեսպանատունը սահմանափակվել է միայն իր մտահոգությունն արտահայտելով»:

«Ժողովուրդ» թերթ 
 Նյութի աղբյուրը ` YerevanNews.am
www.amediainfo.ru


No comments:

Post a Comment