June 22, 2025
Yerevan booked.net
+28°C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

8/9/14

Հայաստանցիները մեկ ևս անգամ հավաստեցին,ուստի ստեղծված իրավիճակը դաս պիտի լինի իշխանություններին

Հայաստանցիները մեկ ևս անգամ հավաստեցին, որ իրենց համար թանկ ու նվիրական են Հայաստանն ու Արցախը, որ երբեք ու ոչինչ չի խանգարի նրանց՝ զենք վերցնել ու գնալ պաշտպանելու հայրենիքը: Մեր Հայրենիքը: Մեր երեխաների Հայրենիքը...

Ուստի ստեղծված իրավիճակը դաս պիտի լինի իշխանություններին: Որքան էլ նրանք հիասթափեցրել են ժողովրդին, պարտադրել բռնել արտագաղթի ճանապարհը, որքան էլ թալանել ու ոտնահարել են, արհամարհել ու հռհռացել, միևնույն է, ժողովրդի համար գոյություն ունի Հայաստան-յար, գոյություն ունի այս ափաչափ Հայրենիքը, որի սահմանները ամեն մի հայի սրտից են սկսվում...
Ուրեմն, հայրենի իշխանություններ,գոնե հիմա դարձի եկեք, հայտարարեք ներիշխանական հեղափոխություն, մաքրեք կառավարությունը թալանչիներից, սեփական ժողովրդի դժբախտությունների վրա խրախճանք սարքողներից: Հարգեք հայ մարդուն և նրա իրավունքները, երկխոսության հրավիրեք մտավորականությանն ու ինքներդ մաքրեք ,,ավգյան ախոռները,,:
Ամենափոքր կարգավորման դեպքում հայաստանցիներն էլ չեն սպասի և իրենց ձեռքերով ձեզ դուրս կշպրտեն ձեր տաքուկ առանձնասենյակներից, կխլեն ձեզանից իրենցից գողացածը...


Левон Мутафян
https://www.facebook.com/levon.mutafyan?fref=nf
www.amediainfo.ru

No comments:

Post a Comment