Լավ, աշխարհի հզորների մեջ մի հատ պլոճիկով տղա չկա՞ թքի եվրոպայի երեսին, ՄԱԿ-ի դեմքին, Սպիտակ տան ճակատին, որ աչքների առաջ Իրաքում եզդիներին մեր ու մանուկով մորթում են:
Հիմա որ ասեին, եզդիները Իրաքում սեփական նավթի հանքեր ունեն, իրար հերթ չէին տա` վազելու, զորք մտցնելու ու ահաբեկիչներին ջարդելու համար:
Հազիվ եվրոպայի բարձր ամբիոններից տուպոյ ժիտներով հումանիստական արժեքներից խոսան, մարդուն հռչակեն գերագույն արժեք... մինչդեռ նույն ժամանակ Իրաքի անապատներում իսլամիստները երեխայի գլուխ են կտրում ու նկարվում:
Հանցանքն ու հանցավոր անտարբերությունը իմ համար նույն բանն են:
Չնայած մենք որպես ՀՀ ի՞նչ արեցինք, որ մի հատ էլ խոսալու տեղ ունենանք: Էն էլ մենք, որ ցեղասպանության միջով ենք անցել:
www.amediainfo.ru
No comments:
Post a Comment