Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

3/8/15

Արմեն Աշոտյանի շնորհավորանքը ՝ Սիրելի’ կանայք և աղջիկներ Շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8

Սիրելի’ կանայք և աղջիկներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Այս տոնական օրը ձեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների ու շնորհավորանքների առանցքում սերն ու գնահատանքն է, երախտագիտությունն ու խոնարհումը:
Դուք ընտանիքում համբերատար մայր եք,
առաքինի կին, բարի ու խորհրդատու ծնող, հոգատար քույր և դուստր, իսկ աշխատանքում` բանիմաց և փորձառու, մասնագիտական ողջ կարողություններն ապագա սերնդին անմնացորդ փոխանցող հմուտ մասնագետ:
Կարևոր ու անգնահատելի է ձեր վաստակը ինչպես գիտակրթական համակարգի կայացման ու զարգացման, այնպես էլ երիտասարդ սերնդի ուսուցման, դաստիարակման և ազգային ինքնության պահպանման պատասխանատու գործում:
Ձեր համբերատար աշխատանքի ու նվիրումի արդյունքն է, որ այսօր հպարտանում ենք միջազգային տարբեր օլիմպիադաներում հաղթող մեր աշակերտներով, խելացի ու բանիմաց մեր երիտասարդներով ու նաև սահմաններն անառիկ պահող մեր զինվորներով:
Սիրելի’ կանայք և աղջիկներ, շնորհավորելով ձեզ այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ և ուրախություն:
Սիրով` ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ 


www.amediainfo.ru




No comments:

Post a Comment