Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

3/20/15

Կամ թերևս սա դեռ Քարֆուրը չէ, գուցե սա փորձնական Քարֆուր է …

Երկար քննարկվող Քարֆուրի բացումն այլևս իրականություն է: Առնվազն զարմանալի է, թե ինչի համար էր պայքարում Քարֆուրը, կամ ինչն էր պատճառը, որ պայքարում էին Քարֆուրի բացման դեմ …

Երեկ <<բախտ>> վիճակվեց գնալ Քարֆուր: Որակյալ ապրանքի, մատչելի գների, բարձրակարգ սպասարկման ակնկալիքով մոտեցա Քարֆուրի մուտքին, ձեռքս տարա դեպի սայլակը, որ վերցնեմ, պարզվեց սայլակը վաճարովի է և արժե երկու հարյուր դրամ: Գրպանիս մանրադրամի մեջ գտա երկու հատ հարյուր դրամանոց, սակայն պարզվեց, որ անպայման պետք է լինի միայն երկու հարյուր դրամանոց: Արդեն հասկանալի էր, որ միջին եվրոպացի զգալու իմ երազանքն այլևս իրական չէ: Ներս մտնելիս կնոջս ձեռքին մի փոքր տոպրակ կար, որի մեջ հազիվ տեղավորվել էր մեր տասնմեկ տարեկան աղջկա համար գնված շապիկը: Պարզվեց, որ այն պետք է հանձնել պահասենյակ` իմ կողմից հնարավոր գողությունը կանխելու համար (Փաստորեն հնարավոր է այդ տոպրակով և սայլակով գողություն անել  ): Հիմնովին հիասթափված, այնուամենայնիվ մտանք Քարֆուր: Եվ այսեղ էր, որ մի մեծ հարցական կանգնեց իմ առջև … ինչն էր Քարֆուրի հայաստանյան շուկա մտնելու խոչնդոտը: Հիմա, եթե նույնիսկ տեսանյութ ցուցադրեն, որ տեղական սուպերմարկետների տերերը բողոքի ցույցեր են կազմակերպել Քարֆուրի դեմ, չեմ հավատա, որովհետև մեր տեղական սուպերմարկետներն ավելի որակյալ ապրանք և սպասարկում են մատուցում, քան Քարֆուրը:
Կամ թերևս սա դեռ Քարֆուրը չէ, գուցե սա փորձնական Քարֆուր է …


Armen Amiryan
https://www.facebook.com/photo.php?fbid=782575605144522&set=a.473483212720431.1073741825.100001762699880&type=1&theater

www.amediainfo.ru

No comments:

Post a Comment