Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

7/4/15

Կոչ ենք անում բոլոր վարորդներին գնալ Ճանապարհային ոստիկանություն և վճարել մայր գումարները

«Աքիլես» ԱԻՊԿ ՀԿ իրավաբան Արմինե Մկրտչյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ 2015թ. հուլիսի 10-ից վարորդները կանգնելու են նոր խնդրի առաջ: «Վարորդների համաներում ասվածն ուժի մեջ մտավ 2015թ. հունվարից: Դրանով նախատեսված էր, որ վարորդները պետք է տուգանքներ վճարեին այն չափով,
որքանով որ տուգանվել էին, այսինքն՝ տուգանքների մայր գումարները: Մինչև 2012թ. վարչական ակտերը անվավեր ճանաչվեցին, իսկ 2012 թվականից 2014 թվականի ավարտը կատարված իրավախախտումների համար այն տուգանքները (որոնք հնգապատկվել էին, Դատական ակտերի հարկադիր կատարման մարմին էին ուղարկվել և դրանց ավելացել էր ծառայության վճարներ)՝ հանվեցին: Վարորդներին տրվեց 6 ամիս ժամանակ, որը լրանում է 2015թ. հուլիսի 9-ին, որպեսզի վճարեն տուգանքների մայր գումարները:
Կոչ ենք անում բոլոր վարորդներին գնալ Ճանապարհային ոստիկանություն, տեղեկանալ, թե նախկինում եղած ինչ վարչական որոշումներ ունեն, վճարել մայր գումարները, որպեսզի հետագայում ՝ հուլիսի 10-ից, այլևս խնդիրներ չունենան՝ հավելյալ գումարներ վճարելու: Ցանկալի կլիներ, որ այդ ժամկետը երկարացվեր, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվում, ուստի բոլոր հնարավոր միջոցներով պետք է այնպես անել, որ վարորդները իրազեկվեն և վճարումները կատարեն»,-պարզաբանեց նա:
Աղբյուրը http://168.am/2015/07/03/511106.html

www.amediainfo.ru

No comments:

Post a Comment