Հրամանատարներից մեկը պատմում է, որ հակառակորդի կրակից կապի միջոցը խափանվում է, անցում են ձեռքի տակ եղած միջոցներին: Հրետանու մարտկոցի հրամանատարը բջջային հեռախոսով կապվում է կրակը ուղղորդող հրամանատարի հետ, գտնելով մոտակայքում մի կետ, ուր բջջային կապը աշխատում է, դնում հեռախոսը քարին ու լսելով փոխանցվող կոորդինատները վազում
մարտկոցի մոտ տալիս համապատասխան հրահանգներ կրակում, հետ վազում հեռախոսի մոտ լսելու կրակի արդյունքի և նոր կոորդինատների մասին: Ճիշտ է դժվարությամբ, բայց սիստեմը կարծես թե սկսում է աշխատել: Քանի որ, բջջային կապը նույնպես վատն է լինում, որոշում են որ շարունակական պահեն միացրած, որպեսզի հանկարծ կապը չկորի և չկարողանան նորից զանգել: Մի որոշ ժամանակ այդպես աշխատում էին, մինչև որ հանկարծ այդ կապը կտրվում է; Հրամանատարը փորձում է զանգել պարզվում է, որ բջջային օպերատորի կողմից հետվճարային փաթեթի թույլատրված գումարի լիմիտն է լրացել Պատկերացնում ե՞ք հրամանատարի բարկության աստիճանը: Կարծում եմ եթե այդ րոպեին մեկ ուրիշ կապի միջոց լիներ հրամանատարը օպերատորի գլխավոր գրասենյակի կոորդինատները կպահանջեր ))): Մեկ անգամ ևս հիշեցնում եմ մեր հաշվին լաաաաաաաավ գումարներ վաստակող օտարերկրյա բջջային օպերատորներին, վերանայե'ք ձեր սակագները Արցախում, վերացրեք ռոումինգը և խելքներդ գլուխներդ հավաքեք, ես հրամանատարներ գիտեմ որ այդ օրերին իրենց կատարած զանգերի համար 100000 դրամից ավել գումարներ են վճարել և մի 4 օրով էդ 5-դրամանոց անհաջող պիեսի սցենարն էլ աչքներս չկոխեք թե չէ մեկ մեկ կհավաքեմ ու կհրապարակեմ մեր զինվորների կողմից բջջային կապի համար մուծվող գումարները: Վերանայե'ք ձեր սակագներն ու վերացրեք Ռոումինգը Հայոց աշխարհի երկու հատվածների միջև, արհեստական բաժանմանը վերջ տվեք!!!
Զաքարյան Արշակ fb page
www.amediainfo.ru
No comments:
Post a Comment