Արցախի նախկին վարչապետը, ով մտադրություն ունի առաջադրվելու Արցախի ընտրություններին, բավականին վտանգավոր հայտարարություն է արել: Վերջինս պնդում է, որ Արցախի և Հայաստանի մոտեցումները Արցախի հարցի կարգավորման հարցում ամբողջությամբ համընկնում են: Եթե դա նույնիսկ այդպես է, ապա նման
հայտարարություն անելը սխալ է:
Բանակցային գործընթացում Արցախը մշտապես հանդես է եկել առավել կոշտ դիրքերից՝ Հայաստանի հետ ներքին պայմանավորվածությամբ, թե մեկ այլ պատճառով, կարևորը բանակցություններում այդ խաղաքարտը մշտապես աշխատել է: Այնպես որ, ցանկալի կլիներ, որ հատկապես բանակցային գործընթացի նման նուրբ հարցերում քաղաքական գործիչներն առավել զգուշավոր լինեին:
Narek Poghosyan fb page
www.amedianews.com
No comments:
Post a Comment