Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

11/21/19

Իմ քաղաքն ա, ոնց ուզեմ` կկանգնեմ: Դրա համար ենք պայքարել

Խաչմերուկի մոտ կանգնած մարդ եմ սպասում, կողքս չորս-հինգ մեքենայի ազատ կայանատեղի կա: Մեկ էլ մի «Մերսեդես» մակնիշի մեքենա եկավ, ու վարորդն այնպես մեքենան կայանեց, որ այդ եքա տարածքում հազիվ մի մեքենայի տեղ մնաց` մայթեզրից մոտ 80-90 սմ հեռու, ու իրանից «դավոլնի» դեմքով իջավ մեքենայից: Հարցնում եմ.

-Եղբայր, բարի օր: Շուտվա՞ վարորդ ես:
-Բարի օր: Խի՞, ախպեր:
-Դե, ասենք, երբ պառկովկա ես ման գալիս ու այ քո «Մերսեդեսի» պես կանգնած ավտո ես տեսնում, մտքիդ մեջ կամ լավ էլ բարձրաձայն էտ ավտոյի վարորդին ի՞նչ ես ասում:
-Յանի ի՞նչ ես ուզո՞ւմ ասած լինես:
-Յանի չեմ ուզում` ասում եմ: Դու էլ ես վարորդ, ուրիշն էլ ա վարորդ: Իրար հանդեպ որ հարգանք լինի, իրար մասին որ մտածել լինի, գիտե՞ս քաղաքի երթևեկությունը ոնց կթեթևանա:
-Ախպեր, հիմա խախտո՞ւմ եմ արել... Է տուգանի: Ի՞նչ ես «յակռ» եղել: Իմ քաղաքն ա, ոնց ուզեմ` կկանգնեմ: Դրա համար ենք պայքարել:
-Եղբայր, բառամթերքիդ հետևիր, եթե դժվար չի: Մենակ քո քաղաքը չի, ու եթե դրա համար ես պայքարել, խորապես ցավում եմ քո համար: Տուգանելու հարց որ լինի, Ճանապարհային ոստիկանություն կհրավիրեմ, մինչև իրա գալն էլ քեզ թույլ չեմ տա կայանատեղին լքել: Այ էտ վախտ որ չենթարկվես, լրիվ ուրիշ պատմություն:
-Բա խի՞ տենց չես անում:
-Որովհետև նկատեցի, որ մեքենայիցդ, ըստ երևույթին, մայրդ և կինդ են իջնում: Զուտ նրանց խաթր, քանի որ տարիքն ու նրանց սեռն եմ հարգում. Նորմալ դաստիարակություն ստացած տղամարդ եմ:
-Բա հիմա ի՞նչ...
-Հիմա կարաս ասածս վերլուծես, ձեռքի հետ էլ մեքենադ դզես, որ էլի մարդ կարողանա կանգնել... Իսկ իմ հետևից արդեն եկան, կներես, պետք է գնամ: Քեզ անփորձանք երթևեկություն...

Եսիմ է... Չգիտես էլ ինչ ասես նման մտածելակերպ ունեցող մարդկանց... Մի արեք այդպես: Թերևս այսքանը:

Albert Unusyan fb page

www.amedianews.com

No comments:

Post a Comment