Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

11/30/19

Հայաստանը մշտապես պետք է սիրիահայության խնդիրը պահի իր ուշադրության կիզակետում

Օրերս «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունքում Սիրիայի հյուսիս-արևելքում զոհ դարձան հայ կաթոլիկ քահանան և նրա հայրը: Այդ դեպքից հետո ՀՀ ԱԳՆ-ն դատապարտեց հայ քահանաների
սպանությունը Սիրիայում՝ նշելով, թե ինքնության հողի վրա շարունակվող հետապնդումներն ու սպանությունները վճռականորեն պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից:
Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ սիրիահայերի թիրախավորումը կարող է շարունակվել, ապա նախընտրելի կլիներ, որ կառավարության ղեկավարը իր տարբեր միջազգային մակարդակի հանդիպումներում քննարկման թեմա դարձներ հենց այս խնդիրը: Հայաստանը մշտապես պետք է սիրիահայության խնդիրը պահի իր ուշադրության կիզակետում և լուրջ ջանքեր գործադրի նրանց անվտանգությունը ապահովելու և օգնություն տրամադրելու ուղղությամբ:

Narek Poghosyan fb page

www.amedianews.com

No comments:

Post a Comment