June 02, 2025
Yerevan booked.net
+28°C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

3/22/14

Երկոտանի ագռավները շատ են այսօր քաղաքում

Ժամանակները շատ են փոխվել: Առաջ, թող և ընդամենը 10-15 տարի առաջ, չարությունն ու նախանձն այսքան բացահայտ ու համատարած չէին: Այսօր չտեսն էլ է չարացած ու նախանձ, տեսածն էլ: Բոլորը ինչ-որ բանից դժգոհ են, ինչ-որ բան իրենց սրտով չէ ընթանում, բայց լռում են, լռում ու պահում սրտի մեջ, ինչից էլ ավելի շատ են չարանում, լարվում ու դառնում նյարդային:
Առաջ քաղաքում՝ Երևանում շատ էին ճնճղուկները, տատրակներն ու այլ տեսակի թռչունները, իսկ հիմա՝ միայն ագռավներ, ագռավներ ու ագռավներ:
Աշխատանքի գնալիս՝ ճանապարհին 55 ագռավ հաշվեցի, և ինձ կրկին սկսեց տանջել այն հարցը, թե ինչո՞ւ է այդպես, ո՞ւր եմ մյուս թռչունները: Օդի և փողոցների աղտոտվածության պատճառով են նրանք լքել մեզ, ագռավներն էլ՝ շատացել... Ոչ միայն: Ագռավները մեռածի հոտի վրա են գալիս: Չէ որ մեզանից շատերը մեռելի պես լուռ են, ամեն բան հանդուրժում են, շատերը՝ վաղուց խեղդվել են չարության ու նախանձի մեջ: Բայց ավելի շատ են նրանք, ովքեր բղավում են, դժգոհում, բողոքում, բայց դա սահմանափակվում է լոկալ խմբերով՝ 1-2 հոգու մոտ: Կապ չունի՝ դժգոհ են հարևաններից, աշխատանքային ղեկավարությունից թե գերատեսչական մարմիններից: Երբ գալիս է գործելու պահը՝ բարձրաձայն արտահայտվելու, վախենում են, որ մենակ կմնան, ժպտում են դիմացինի դեմքին, ասում այն, ինչը դիմացինին դուր կգա, սսկվում և կրիայի պես թաքնվում են իրենց պատյաններում:
Ի՞նչ տարբերություն, լինել հոգով մեռած, թե՝ մարմնով: Այ դրանից է, որ և՛ թռչող, և՛ երկոտանի ագռավները շատ են այսօր քաղաքում:



Ալբերտ Ունուսյան ՖԲ Էջ

No comments:

Post a Comment