July 04, 2025
Yerevan booked.net
+24°C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

3/22/14

ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ 100 ԱՄՅԱ ՎԱՆԵՑԻ ԱՀԱՐՈՆ ՀԱՅՐԻՆ ՄՈՌԱՑԵԼ Է ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ... ԵՎ ՄԵՆՔ

Հէյ ժողովուրդ ականջ արեք, ասում են թուրքիայում թուրքերը Եղեռնից մազապուրծ մի հայի արհամարհել են, անտեսել, կարևորություն չեն տվել, չնայած նա արեն 100 տարեկան է, մենք պարտավոր ենք ոտքի կանգնելու, բողոքել, հարցը ՄԱԿ-ում բարձրացնել։ Սա էլ չեղավ Ջուղայի խաչքարերի պատմությունը, որ ազերիները քարուքանդ արեցին և բոլորը լռեցին, մենք այլևս չենք լռելու, մենք պարտավոր ենք մեր ձայնը բարձրացնել անարդարության դեմ, օտարների կողմից իրականացած, անմարդասեր օտարները, որ արհամարհում են մեր 100-ամյա տատիկներին ու պապիկներին, քանի հոգի է մնացել վերապրածներից, քանիսը նրանցից օգնության կարիքն ունի...
Օգնության կարի՞ք։ Ներողություն իսկ մենք մտածել ենք արդյոք մեր՝ Հայաստանի Ազատ Անկախ Հանրապետությունում քանի Եղեռնը վերապրած հայ է մնացել և ինչ վիճակում են նրանք, որոնք երեկ թուրքի յաթաղան են տեսել, իսկ այսօր հայի հղպացած ջիպերն ու Սատուրն հիշեցնող գանգապատկերը։
Այսօր երջանկությունն ունեցա այցելելու Աջափնյակ համայնքում ապրող, ջարդերից և Եղեռնից մազապուր Ահարոն Մանուկյանին։ Մարտի 20-ին լրացել էր նրա 100 ամյակը։ Շատ էր ուրախացել, քանի որ քաղաքապետարանը հրաշալի մի տորտով շնորհավորել էր նեղության մեջ գտնվողին։ Նեղության մեջ, ոչ թե նրա համար որ նա հացի կարոտ է կամ՝ անոթի, այլ քանի որ թե ինքը և թե իր 90 ամյա կինը գտնվում են միակ դստեր խնամքին, որի համար սարսափելի դժվար է իր փխրուն կառուցվածքով հորը ամեն անգամ բարձրացնել, լողացնել, խնամել։ Ռուզանան՝ դուստրը, հարցնում էր, արյոք մեզ համար այս մարդը, որը Աստված գիտի դեռ քանի տարվա կյանք ունի, որևէ արժեք ներկայացնո՞ւմ է, թե կենդանի վկաներից ավելի կարևորը մեռածներն են...
Ցավալի է այն փաստը, որ մեզ համար այդպես էլ մարդը մնաց անարժեքություն։ Արժևորվում է միայն այն ժամանակ, երբ բոլորն իրար են անցնում, քանի որ նրա »քելեխն» ուտելու պահը հասել է։
Է՜, խեղճ Վանեցի Խաչատուր և Մարիամ Մանուկյաններ, ձեզանից առաջինը հանուն իր Ազգի կյանքն զոհաբերեց Վանի ազատամարտի ժամանակ, իսկ երկրորդը, Անդրանիկ փաշայի զորքի հետ միասին, իր երեք զավակների հետ միասին հայտնվել էր նախ Ալեքսանդրապոլում, 6 ամյա Մելիքսեթի, 4- ամյա Վահրամի և փոքրիկն Ահարոնի հետ, քանի որ օգնող չուներ նրանց տեղավորել էր Ամերիկյան որբանոցում և ինքն էլ այնտեղ աղախնություն էր անում, որ կարողանար իր անհայր մեծացող զավակների համար դառնար ոչ միայն մայր, այլև՝ հայր։ Իսկ ավելի ուշ տեղափոխվել էին Երևան, որպեսի կարողանար ի մանչերի կրթությունն ապահովեր։ Կրթեր այնպես, որ նրանք ոչ թե գող, այլ մարդ մեծանային, ազգին և հայրենիքին ծառայեին։ Եվ Մարիամ մայրիկը գիշերը ցերեկ դարձրած աշխատել էր և իր երեքին էլ կրթություն տվել, մեկը գյուղատնտես, մյուսը՝ բժիշկ և երրորդը՝ փիլիսոփա, քանի որ Վանեցի Մարիամը գիտեր, հայրենիքը արարողներն են կառուցում և ոչ արարողի արարածի լափողները...


Բայց ինչ իմանար խեղճ կինը, որ գալու են օրեր, երբ լափողներին է տրվելու ուժը ամբողջ մի ԱԶԳի, որոնք իրենց դռան շեմից այն կողմ ուրիշ ոչինչ տեսնելու իվիճակի չեն լինի, նույնիսկ եթե դա 100 տարեկան ազգային արհավիրքը վերապրած զառամյալ մի ծերունի է՝ Ահարոն Մանուկյան անունով։
Հնչեք զանգակներ Սարդարապատի, որպիսի արթնանա խիղճն ու գութը հայի...
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ 100 ՏԱՐԵԿԱՆ ԱՀԱՐՈՆ ՀԱՅՐԻԿ


Komitas Vartabet Hovnanyan  FB page

No comments:

Post a Comment