Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

3/29/14

Իմ պարտքն եմ համարել առաջին հերթին հույս ներշնչել հուսահատ մարդկանց


Իմ պարտքն եմ համարել առաջին հերթին հույս ներշնչել հուսահատ մարդկանց, որոնք մշտապես ենթակա էին մահվան վտանգին ..
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի իմ ծառայության տասնութ տարիներից տասնհինգը բաժին են ընկել պատերազմի ժամանակին: Ուրեմն, ես իմ պարտքն եմ համարել առաջին հերթին հույս ներշնչել հուսահատ մարդկանց, որոնք մշտապես ենթակա էին մահվան վտանգին: Այդ պատճառով մեծ կարևորություն եմ տվել քարոզին, հուսադրիչ խոսքին: Քարոզի հետ մեկտեղ չնայած ավերածություններին, մենք Լիբանանի նկատմամբ վկայել ենք մեր հավատքը շենքեր կառուցելով Եկեղեցու համար, այդ ժամանակաշրջանում կառուցել ենք ամենաքիչը յոթ կամ ութ մեծ շենք .. : Դրան զուգահեռ ջանացել եմ նպաստել Դպրեվանքի ընդարձակմանը, նոր հոգևորականների պատրաստությանը, կաթողիկոսարանի մշակութային գործունեությանը, գրքի ցուցահանդեսներից բացի, ավելացրել ենք մեր հրատարակությունների քանակը, արդիականացրել տպարանը, որն ամբողջ սփյուռքի արգասավոր տպարաններից մեկն է դարձել: Մի խոսքով, պահպանել ենք մեր բոլոր հաստատությունները՝ կրոնական, կրթական, ընկերային և մշակութային: Չնայած անկայուն իրադրությանը, Լիբանանը մեզ համար միշտ մնում էր հայկական սփյուռքի ամենակենսունակ օջախը:
Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս. Զրույցներ Ջովաննի Գուայտայի հետ
(Լուսանկար. ռմբակոծություն Անթիլիասում, 1990 թ.)















Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս Fb page

No comments:

Post a Comment