Սիրելի իմ ներկա ու նախկին ուսանողներ... ահա և մենք միասին կատարեցինք մեր հերթական քայլը... պոլիտեխնիկի ավագ դպրոցի երեխաներն այլևս ստիպված չեն լինի ամսական գումարներ հավաքել ուսման համար... այդ ծախսերը կհոգա համալսարանը... սակայն սա միայն գումարների հավաքագրման գործընթացի արգելք չէ, այլև արմատավորված բարքերի փոփոխություն... համալսարանում ուսանողը աստիճանաբար դառնում է գլխավոր շարժիչ ուժը... միայն ուսանողության և դասախոսների փոխադարձ հարգանքի և համագործակցության արդյունքում հնարավոր կդառնա ձևավորելու մեր երկրի համար այնքան անհրաժեշտ ինժեներական ինտելիգենցիան... պարզ է, որ դա շատերին դուր չէր գալու և ակնհայտ էր. դիմադրությունը կազմակերպված ու դաժան պետք է լիներ... սակայն մեր նպատակները ազնիվ են ու հստակ... և առնվազն միամիտ պետք է լինել, չգիտակցելու որ ցանկացած կազմակերպված սադրանք չէր կարող կոտրել ոչ ուսանողության հավաքական կամքը և ոչ էլ ապակողմնորոշել նրան... Միևնույն ժամանակ ես անչափ զգացված ու հուզված եմ ձեր զորակցությունից... այն ջերմությունից, որով հեղեղված էին ձեր բազմաթիվ մեկնաբանությունները... դուք ամեն ինչ հստակ հասկանում եք և որևէ բան լրացուցիչ ձեզ բացատրելու անհրաժեշտություն չկա ... հավատացնում եմ ձեզ, որ ինձ համար ավելի թանկ բան, քան ձեր կարծիքն է ու սերը, ոչինչ չկա աշխարհում... Եվ ես պարզապես ձեզ ուզում եմ ասել. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ...
Hovhannes Tokmajyan FB page
Hovhannes Tokmajyan FB page
No comments:
Post a Comment