Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

3/26/14

Քեսաբի եւ Հալեպի հայերի վրա հարձակումը Թուրքիայի արձագանքն է


Քեսաբի եւ Հալեպի հայերի վրա հարձակումը Թուրքիայի արձագանքն է Սերժ Սարգսյանի Ղրիմի հարցում արտահայտված դիրքորոշմանը:
Կիսելով Պուտինի հետ պատասխանատվությունը Ուկրաինիայի դեմ Ռուսաստանի անօրինական գործողությունների համար, Սերժ Սարգսյանը զրկեց Հայաստանին արեւմուտքում բոլոր լծակներից, որոնք հնարավորություն են տալիս սանձել Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում հայկական համայնքի հանդեպ:
Սարգսյանը արժեզրկեց իր իսկ կոչը միջազգային հանրությանը՝ զգոն լինել Քեսաբի դեպքերի հետ կապված: Պետությունը, որը սատարում է միջուկային զենքի չտարածման պայմանագրի կոպիտ խախտումը՝ չի կարող որեւէ մեկի կողմից ընկալվել որպես անվտանգության ջատագով:
Հայաստանը կանգնած է այն փաստի առաջ, որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը վտանգի տակ է դնում Միջին Արեւելքում ապրող ամբողջ հայությանը: Սա ահազանգ է նաեւ Դաշնակցության համար, որը, վստահ եմ, դեռ չի մոռացել հարյուր տարի առաջ ստացած դասերը:

Andrias Ghukasyan  FB page

No comments:

Post a Comment