44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը։ 12 քարե սալերը դասավորված են շրջանագծով։ Շրջանի կենտրոնում զոհերի հիշատակի հավերժական կրակն է։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները։ 1995-ին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին։ Մասնավորապես թանգարանում ներկայացված են գերմանացի լուսանկարիչների (թուրքերի դաշնակիցները «Առաջին համաշխարհային պատերազմում»), այդ թվում՝ Արմին Վեգների մի շարք լուսանկարներ և որոշ հրատարակություններ։ Թանգարանին մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկում են ծառեր։
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կառուցված է Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հեղինակն է ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Ս. Քալաշյանի համահեղինակությամբ):
Արթուր Արտավազդի Թարխանյան (1932, փետրվարի 23, Երևան -2006, ապրիլի 7)
Համահեղինակների հետ ԱՐԹՈՒՐ ԹԱՐԽԱՆՅԱՆի նախագծերով Երևանում կառուցվել են ՀՀ ԳԱԱ Հաս. գիտ-ների իևստ-ի մասնաշենքերը (1955-72), «Այրարատ» կինոթատրոնը(1970-74, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրց., 1979) Երիտասարդության պալատը (1970-85, ՀամԼԿԵՄ մրց., 1981), «Զվարթնոց» օդանավակայանը (1981, ՀԽԱՀ Պետ. մրց.՝ 1985), Մարզահամերգային համալիրը (1984, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1987), «էրեբունի-3» բնակելի միկրոշրջանը ևն, շուրջ 2 տասնյակ հուշարձաններ. Երևանում՝ Մեծ եղեռնի զոհերի (1967), Մ. Աարյանի (1986), Դիլիջանում՝ Խորհրդային Հայաստանի 50-ամյակի (1970), Հայրենական պատերազմում զոհվածների (Դսեղ, Տաթև, Բազմաբերդ և այլուր), Գյումրիում՝ Շ. Ազնավուրի (2001) ևն:
ԻՆՖՈՄԵԴԻԱ

No comments:
Post a Comment