Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

4/9/14

ապրիլի 9-ին Վլադիմիր Գասպարյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը փրկեցին հայոց պետականությունը

Մեկ տարի առաջ՝ ապրիլի 9-ին, որևէ մեկս չէինք գիտակցում, որ մեր քաղաքում, մեր աչքի առջև տեղի է ունենում համաշխարհային կարևորագույն մի իրադարձություն. աշխարհի առաջին քրիստոնեական պետությունում երկրի ոստիկանապետը իշխանության դեմ դուրս եկած հասարակության ընդդիմադիր հատվածին ոչ թե զենքի ուժով, ոչ թե հալածանքներով, այլ աղոթքով, Աստծո խոսքով հեռացրեց իշխանության հետ բախումից, փրկեց պետությունը նոր Մարտի 1-ից, ցույց տվեց մեր հանրությանը, որ հանդուրժողականությամբ և հավատքով կարելի է անել անհնարինը:
2013-ի ապրիլի 9-ին նոր էջ գրվեց համաշխարհային մարդկության պատմության մեջ. մեր պատմության մեջ գրվեց մեկ էջ, որից օրինակ կարող են վերցնել իրենց ժողովրդավարության առաջամարտիկ հռչակած շատ ու շատ պետություններ: Այսօրվա, վաղվա և ապագայի բոլոր սերունդները սիրով և աղոթքով կհիշեն Վլադիմիր Գասպարյանի անունը, ով ապացուցեց, որ սիրում և ծառայում է իր ժողովրդին, չի վախենում իր ժողովրդից և իր համար իշխանության և ընդդիմության ճամբարներում կանգնած քաղաքացիները հավասար են, ինքը երկուսին էլ ծառայում է հավասարապես:
Հ.Գ. Ապրիլի 9-ից հետո շատ շատերը քննադատում էին Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա չգնաց մինչև վերջ, թույլ չտվեց զոհեր և արյուն, հասարակությանը չտարավ բախումների: Վստահ եմ, որ նա դա չարեց, քանզի լսեց Աստծո խոսքը, հավատաց ոստիկանապետի աղոթքներին, ինչի համար ես շնորհակալ եմ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հայաստանը այլևս քաղաքական և բարոյական ռեսուրս չուներ նոր Մարտի 1 տեսնելու, և իրականում ապրիլի 9-ին Վլադիմիր Գասպարյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը փրկեցին հայոց պետականությունը նոր վայրիվերումներից և հնարավարություն տվեցին ապագա սերունդներին կերտելու էլ ավելի լավ և հանդուրժող պետություն:



Menua Harutyunyan  fb page


No comments:

Post a Comment