Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

4/10/14

Հատուկ տեսակի արագաչափեր, որ կտեղադրվեն Երևանի բանուկ մայթերի վրա

Ուշադրություն «Անվտանգության երազ» հայերենով Սեքյուրիթի Դրիիմ կազմակերպությունը հայտարարում է նոր ազգանվեր ներդրման մասին: Արդեն ներկրվել էն հատուկ տեսակի արագաչափեր, որ կտեղադրվան Երևանի բանուկ մայթերի վրա, թույլատրված քայլելու արագությունը խախտող հետնիոտների հայտնաբերելու և վարչական տուժի ենթարկելու համար: Կրկին ուզում ենք հիշեցնել, որ սա արվում է ի օգուտ մեր ժողովրդի, որպեսզի խուսափենք մայթերին ավելորդ բախումներից գլխուղեղային վնասվածքներից և դրանից բխող մնացած տհաճ հետևանքներից... Խնդրում ենք լինել հանդուրժող և խուսափել ՀՀ մայթերին թույլատրված քայլելու արագությունը գերազանցելուց: Եվս մեկ ուրախալի լուր, մեր քաղաքացիներին ամառվա տապին ծառի հովի տակ պատսպարվելու հավասար իրավունք ընձեռնելու մասին: Այսուհեն Երևանի կենտրոնի բոլոր ծառերի շուրջը կանաչ կետագծու կկատարվի ծառի հովի տարածման մակերեսի չափսերով: Վճարելով ամսեկան ընդհամենը 2700 դրամ դուք կարող եք ամառվա շոգին կանգնել հանգստանալ ծառի հովին որքան որ ցանկանում եք: Երեկոյան արևը մայր մտնելուց հետո ծառերի տակ կանգնելը անվճար է: Սահմանված գումարը չվճարելու և ծառի հովից ոգտվելու համար սահմանվում է տուգանք մինիմալ աշխատավարձի հնգակի չափով: Օրվա ընթացքում ծառի տակ կանգնել անվճար թույլատրվում է 45 վայրկյան: 46-րդ վայրկյանից սկսած կկիրառվի ՀՀ օրենսգրքի 2968 հոդվածի 874 մասի Ա կետի սահմանած անօրինաբար ՀՀ ծառերի հովից օգտվելու համար նախատեսված վարճական տուժը: Այս երկու ուրախ լուրով էլ ավարտում ենք մեր այսօրվա լուրերի թողարկումը, մաղթում ենք ձեզ բարի օր թող վաղվա օրը նույնպես լի լինի նման բարի լուրերով...

Arshak Zakaryan FB page

No comments:

Post a Comment