Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

4/5/14

ՀՀ Վարչապետը լինելու է Հովիկ Աբրահամյանը

 Արդեն հայտնի է Հայաստանի նոր վարչապետի անունը: Slaq.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` հաջորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկրի վարչապետ է նշանակելու Հովիկ Աբրահամյանին, ով այժմ Ազգային ժողովի նախագահն է:
Մեր հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Ազգային ժողովի ղեկավարի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին փոխարինելու է ներկայումս ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը:

Մեր տեղեկություններով, մինչև հրաժարականի դիմումը ներկայացնելը Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը առանձնազրույց են ունեցել, որի ժամանակ արդեն իսկ ամեն բան որոշված է եղել:
Այսինքն` այն, որ Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է նշանակվի Հովիկ Աբրահամյանը, որոշված է եղել մինչև Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը ներկայացնելը:
Փաստացի Հովիկ Աբրահամյանը Հայաստանի վարչապետի պաշտոնում կնշանակվի հաջորդ շաբաթ, երբ վերադառնա Մոսկվայից:
Հ.Գ. Նկատենք, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո գրեթե բոլոր լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց հավաստի աղբյուրները, ներկայացնում են վարչապետի հավանական թեկնածուների անունները: Մինչ այս, Slaq.am-ը զերծ էր մնում որևէ անուն հրապարակելուց քանի դեռ տեղեկատվությունը մեզ համար հստակ և հավաստի չէր:

Նշենք, որ Կարեն Կարապետյանը «Տաշիր գրուպ» ձեռնարկության սեփականատեր, ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է: Տարիներ ի վեր նրանք «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով Հայաստանում, Ջավախքում և Արցախում իրականացնում են տարբեր տեսակի բարեգործական ծրագրեր:



http://www.slaq.am/arm/news/187857/

No comments:

Post a Comment