«ԵՍ ԳԻՏԵՄ ՄԱՐԴՈՒՆ ԵՎ... ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՆՐԱ ԱՌԱՋ»
ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ
ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ
Ես աշխարհում համարյա ոչինչ չգիտեմ: Ֆիզիկայի, քիմիայի, հանրահաշվի, երկրաչափության բարդ ու բարդ հարցերից մինչև կենցաղային ամենապարզ հարցերը, ես գլուխ չհանեցի սինուսից ու կոսինուսից, Մենդելեևի աղյուսակից, էլէկտրականությունից, Նյուտոնի օրենքից, Բինոմի բանաձևից, ինչպես նաև հայերենի քերականական շատ ու շատ օրենքներից, հեռուստացույցի անտենայից, շրջսովետի ու քաղսովետի տարբերությունից, բողոքականներից ու գրիգորյանականներից, ուղեցույցից օգտվելու եղանակից, լոգարիթմների աղյուսակից, խակ ու հասուն ձմերուկից և այլն, և այլն...
Այսքան համեստ նախաբանից հետո թույլ տուր հայտարարել հավանաբար ամենահամեստ իմ համոզմունքը:
Ես գիտեմ մարդուն: Ես գիտեմ մարդու բոլոր թերությունները և նրա ուժը նույնպես: Գիտեմ նրա բոլոր ձգտումները: Գիտեմ այդ ձգտումների բոլոր շարժառիթները: Գիտեմ նրա խոսքը ու խոսքի տակ թաքնված լռությունը: Գիտեմ նրա լռությունը և լռության տակ թաքնված խոսքը: Գիտեմ նրա բոլոր, բոլոր գաղտնիքները: Գիտեմ և, գուցե, հենց այդ պատճառով էլ սիրում եմ, հարգում եմ, աստվածացնում եմ նրան և խոնարհվում նրա առաջ: Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց: Եվ եթե կինոյում կամ թատրոնում ինձ հաջողվել է հուզել թեկուզ մի մարդու, միմիայն մի հանդիսատեսի, եթե իսկապես բարկացրել եմ մեկին, իսկապես ուրախացրել եմ, իսկապես մաքրել ու ազնվացրել եմ միմիայն մեկին, ուրեմն հանգիստ խղճով իրավունք ունեմ անվանելու ինձ արվեստի գործիչ:
Ինձ համար մեկ հանդիսատեսը հավասար է, չափազանց հավասար է միլիոնի: Աշխարհը, լիքը դահլիճները, որոտընդոստ ծափահարությունները, պատվո երկաթեղենները ուրիշներին... Ինձ՝ միմիայն մի հոգի, մի մարդ, մի հանդիսատես...

No comments:
Post a Comment