Դպրոցական տարիներին մասնակցում էինք հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին: Անկեղծ ասած, հետադարձ հայացք ձգելով հասկանում եմ, որ մենք օրվա խորհուրդ չէ, որ կարևորում էինք, այլ որ մայիսի 9-ը ուրախանալու օր է: Հիմա, ուզում եմ խոնհարումս ու
երախտագիտությունս հայտնել հայրենական պատերազմի վետերաններին: Համոզված եմ, ձեզ մեծարելը առավելապես մեզ ու մեր սերնդին է պետք, քան ձեզ: Հաղթողի մտածողությամբ ձեր հետնորդները դարձան արցախյան պատերազմի հերոսներ: Եվ հիմա էլ հպարտանում ենք նրանց կերտած հաղթանակով: Արցախի գոյամարտը մեր իրականության մեջ պակաս հայրենական պատերազմ չէր, պատմական հայրենիքի մի մասի հնարավոր կորուստի վտանգով: Մայիսը հաղթանակաների ամիս լինելու համբավ ունի` Շուշիի գրավումը, ԵԿՄ ստեղծումը, հրադադարի պայմանագրի կնքումը /ի դեպ, մեր հաղթանակի 20 ամյակն է/ առաջին հանրապետության հռչակումը: Հաղթանակների կերտման բոլոր մասնակիցներին շնորհավորում եմ տոների կապակցությամբ, ձեզ առողջություն և անձնական երջանկություն եմ ցանկանում, իսկ նահատակներին չմոռանալու հանձնառություն ունենք…
Ուզում եմ հավատալ, որ մեզ նորանոր հաջողություններ, մնայուն ձեռբերումներ են սպասվում` հաղթանակած երկրի տնտեսության զարգացման ու սոցիալական խնդիրների լուծման մեջ: Չկորցնենք հաղթողի զգացումը ու մտածողությունը, մեր մեջ թշնամիներ չփնտրենք ու միասին կերտենք ապագա հաղթանակները: Կերտված հաղթանակները ոչ թե պետք է փոշիացվեն ու արժեզրկվեն, այլ դրանց պետք է ավելացնենք նորերը ու գլուխներս բարձր դրանք փոխանցնեք ապագա սերնդին:
Շնորհավոր…
Ваге Акопян fb page