Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջին փուլով հաղթեց օլիգարխ Պորոշենկոն: Սա ինքնին բազմաթիվ վերլուծությունների ու ստատուսների թեմա է, բայց ես ուզում եմ մի պահ շեղվենք ուկրաինայի ֆոկուսից ու դիտարկենք երևույթը՝ երբ օլիգարխը դառնում է երկրի ղեկավար:
Ուրեմն իմ խորին համոզմամբ՝ օլիգարխը/մեծահարուստը, այն էլ այն օլիգարխը/,մեծահարուստը, ով բուռն գործունեություն է իրականացնում և ունի գործող բիզնես կայսրություն, երբեք չի կարող դառնալ երկրի լավ ղեկավար: Ընդհանրապես, իմ կարծիքով երկրի ղեկավար ու օլիգարխ լինելը իդեալում իրարամերժ կատեգորիաներ են:
Օլիգարխը դառնում է օլիգարխ սուր ու հատկապես հետպորհրդային տարածքում՝ անարդար, ապօրինի ու բռի պայքարի և մրցակցության շնորհից ու հայտնվելով քաղաքա-ֆինանսական բուրգի վերին սանդղակներում, նր մոտ հիմնովին արմատանում է անձնական շահի գերակայությունը ամեն ինչի ու ամեն բանի հանդերձ:
Միևնույն ժամանակ, եթե խոսում ենք այն մասին, թե «ինչպես պետք է լինի», երկրի ղեկավարի համաար պետք է առանցքային լինի բացաառապես հանրային շահը, իսկ հանրային շահին բոլոր ժամանակներում էլ խանգարել է մեծահարուստների մասնավոր շահերը, քանզի մեծահարուստ խավը՝ իր ողջ ծավալով միայն հանրության հարստահարման միջով է դառնում/մնում այդպիսին:
Ու վերջապես, չեմ հիշում պատմության ու հատպկապես վերջին դարի մեջ գոնե մի դեպք, երբ օլիգարխը/մեծահարուստը դառնա երկրի ղեկավար ու լինի լավ ղեկավար՝ առանց հրաժարվելու իր անցյալից: Փաստացի, նման նախադեպ թերևս միայն Ֆիդել Կաստրոն է մատուցել աշխարհին...
K.T-Nakalyan fb page