Տխուր լուր պետք է հայտնեմ. ամբողջ Ֆրանսան այս օրերին զբաղված է Եվրոպական Միության պատգամավորների ընտրությամբ: Այսինքն, որեւէ մեկը չի նշում ու հասարակական ֆարսի չի վերածում ֆրանսացի շանսոնիե Ազնավուրի տարեդարձը: Ոչ էլ Պիաֆի, ոչ էլ Դյումայի, ոչ
էլ Բրելի, ոչ էլ Հյուգոյի, ոչ էլ Բալզակի...Մարդու տարեդարձը՝ իր սեփական կյանքը վերագնահատելու, իսկ եթե երեխա է՝ նվերների սպասում ու դրանք ստանալով ուրախանալու օր է: Սա ամենեւին չի նշանակում, թե ֆրանսացիները Բրել, Ազնավուր, Պիաֆ չեն լսում, կամ Բալզակ ու Հյուգո չեն կարդում: Սա նշանակում է, որ սովետական այս անհեթեթ ու հորթային ոգեւորությունը սկզբում Լենինի, Ստալինի, Բրեժնեւի, հետո Ալլա Պուգաչեւայի ու Ֆիլիպ Կիրկորովի տարեդարձների կապակցությամբ, մնացել է նեոսովետական անկիրթ ու ենթամշակույթով <<հարուստ>> ավանդություններով ժողովուրդների ու մարդկանց ուղեղի մեջ:
Շնորհավորում եմ բոլոր նրանց տարեդարձը, որոնց ազգանունը Ազնավուր չէ եւ որոնք մեր կողքին ապրելով ու մաքառելով, այն ու հանդերձ աստղեր չեն դարձել, բայց մեր բարեկամներն ու շատ ավելի նվիրյալ անհատականություններ , քան աշխարհահռչակ ֆրանսացի երգիչը, որին որոշել եք իր կամքին հակառակ որդեգրել եւ այն էլ ձեր սեփական երեխաներին որբանոց հանձնելու պայմանով: Երեւի դուք կամ Շուշոյին պետք է երկրպագեք, կամ Ազնավուրին: Ես ենթադրում եմ, որ այս երկուսի մեջտեղում մի տեսակ էլ կա, որ արժանի է երկրպագության բայց որին շատերս անծանոթ ենք: Իսկ եթե ծանոթ ենք ու գիտենք որ նույնիսկ նրա՛նք երկրպագության արժանի չեն, ուրեմն ավելի վատ մեզ համար, որովհետեւ բանից պարզվում է, որ մեր մեծախոսությունը պայմանավորված է ոչ թե արժանավորների առատությամբ, այլ բացարձակ չգոյով:
Lilit Simonian-Le Cadre fb page